Արմավիրի մարզում թունավորման դեպքերի թիվն ավելացել է. հոսպիտալացվել է 10 անձ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Հասարակություն
13.08.2021 | 17:022021թ. օգոստոսի 11-ին աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել Արմավիրի մարզի Խանջյան համայնքի 9 բնակիչ: Նախնական վարկածով՝ նրանք թունավորվել են ջրից:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
«Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Աշխեն Պողոսյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բուժկենտրոն է դիմել թունավորված 28 քաղաքացի, այս պահին հոսպիտալացված է 10 քաղաքացի, նրանց վիճակը միջին կամ թեթև ծանրության է:
Մանրամասները՝ տեսանյութում: