Հեղինակավոր մրցույթի հաղթողը ելույթ կունենա նաև Հայաստանում

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ միջազգային հեղինակավոր Անտալ Դորատիի անվան դիրիժորական մրցույթի հաղթողը, դրամական պարգևից բացի, այլ մրցանակների շարքում 2022-2023 համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալու հնարավորություն կստանա։

Հունգարական արմատներ ունեցող դիրիժոր և կոմպոզիտոր Անտալ Դորատիի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի նպաստելու զարգացող նվագախմբերի դիրիժորների կարիերայի առաջընթացին։ Ըստ կանոնակարգի՝ մրցույթին հնարավորություն ունեն մասնակցելու դիրիժորներ առանց տարիքային սահմանափակման։

Մրցույթը կանցկացվի Բուդապեշտում սեպտեմբերի 4-ից մինչև սեպտեմբերի 11-ը։ Մրցույթին մասնակցության իրավունք են ստացել 66 դիրիժորներ աշխարհի տարբեր ծայրերից՝ ԱՄՆ, Ճապոնիա, Չինաստան, Հարավային Կորեա, ՌԴ, Վենեսուելա, Հունաստան, Իսպանիա, Միացյալ Թագավորություն, Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա, Ավտրալիա և այլն։

Մրցույթի ժյուրիի կազմում, ի թիվս մեծ ճանաչում ունեցող երաժիշտների, ընդգրկված է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ժյուրիի կազմում են նաև Սևիլիայի թագավորական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և Կիոտոյի սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ գլխավոր դիրիժոր Ջոն Աքսելրոդը (John Axelrod), Լեհաստանի ռադիոյի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Աննա Դազմալ Մրոզը (Anna Duczmal Mroz), Բուդապեշտի MAV սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր տնօրեն Գեորգի Լենդվայը (György Lendvai), Էրֆուրտի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Էրֆուրտի օպերայի գլխավոր երաժշտական տնօրեն Մայրոն Միքայլիդիսը (Myron Michailidis) և այլք։