Այս ամբողջ գործողությունն իրավական դաշտից բավական հեռու է․ Վարդազարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյան

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ դատական ակտը բեկանվել է։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ դատախազության կողմից ներկայացված բողոքը։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել, որ նախքան Ռուբեն Վարդազարյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելը, Դատախազությունը պետք է դիմեր ԲԴԽ և ստանար համաձայնություն, սակայն, ըստ դատական ակտի, քանի որ չի դիմել, Վարդազարյանի իրավունքները խախտվել են։ Հենց այս հիմքն էր դատախազությունը վիճարկում Վերաքննիչ քրեական դատարանում։

Պաշտպանական կողմը, սակայն, համաձայն չէ այս պնդման հետ։ Նախ, բողոքի քննության սկզբում, Վարդազարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Արղամանյանին։ Փաստաբանը կասկածի տակ էր դրել դատավորին մակագրման գործընթացի անաչառությունը։ Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ քրեական գործի հետ կապված՝ ԱԱԾ-ն առգրավվել է մի քանի դատարանների, այդ թվում՝ Վերաքննիչ քրեական դատարանի գործերի ավտոմատ մակագրման համակարգիչը։ Պաշտպանական կողմի համար, այս բացատրությունը համոզիչ չէ․

«Մակագրման համակարգի չաշխատելու պատճառաբանությունները զավեշտալի են, որևէ խոչընդոտ չկա այս պահին համակարգի աշխատանքը վերականգնելու համար։ Սա կոնկրետ կազմակերպված է իրավապահ մարմինների, գործադիրի և այլ շահագրգիռ անձանց հանցավոր գործողությունների համար»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց Հովհաննես Խուդոյանը։

Փաստաբանն այս պահին չցանկանալով մեկնաբանություն տալ Վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ, նշեց՝ Դատախազությունն օրենքն անտրամաբանական ձևով ճկելով, չկատարեց Առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտը․

«Այս ամբողջ գործողությունն իրավական դաշտից բավական հեռու է»։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանի դեմ ապրիլի 12-ին հաղորդում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը (վերջինս այս պահին ԱԱԾ պետի տեղակալ է)։ Հաղորդման մեջ, մասնավորապես, նշվել է, որ Վարդազարյանը 2020 թվականին միջամտել է դատավոր Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը։

Ապրիլի 13-ին դատախազը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով, այսինքն` արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով։