Մեսսին սոցցանցի իր էջում հրաժեշտի խոսքեր է հղել «Բարսելոնային»

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լիոնել Մեսսին գրառում է կատարել ինստագրամյան իր էջում, որտեղ հրաժեշտի խոսքեր է հղել «Բարսելոնային»։

«Կցանկանայի այլ կերպ հեռանալ` չնայած բաժանումները երբեք հաճելի չեն լինում։ Ես հաճույքով կմնայի ու ամեն ինչ արել եմ դրա համար, սակայն չստացվեց։

Միայն կարող եմ երախտագիտության խոսքեր հայտնել բոլորին, ում հանդիպել եմ ակումբում անցկացրած տարիների ընթացքում, ինչպես նաև բոլոր երկրպագուներին, որոնք իրենց սերն են տվել ու որոնց փորձել եմ նույն կերպ պատասխանել։ Վիսկա Բարսա»,- գրել է Մեսսին։

Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հեռացել է իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբից:

Իսպանիայի առաջնության ֆինանսական կանոնների պատճառով ակումբը 34-ամյա ֆուտբոլիստի հետ չի կարողացել նոր պայմանագիր կնքել։

Մեսսին «Բարսելոնայի» հիմնական թիմում հանդես է եկել 2003 թվականից։ Ակումբի հետ նա 10 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, յոթ անգամ հաղթել է Իսպանիայի Գավաթում և Սուպերգավաթում։ Նա նաև չորս հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում, երեքական ՝ Եվրոպայի Սուպերգավաթում և ակումբային ԱԱ-ում։

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ Լիոնել Մեսսին կդառնա ՊՍԺ-ի խաղացող։