Գյումրիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են երիտասարդ ամուսիններ․ հարուցվել է քրգործ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Գյումրիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են երիտասարդ ամուսիններ: Դեպքի մասով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 110-րդ և 104-րդ մասի հատկանիշներով («Ինքնասպանության հասցնել» ու «սպանություն»): Գործով այս պահից արդեն զբաղվում է ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժինը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը նշել է, որ մահացածների ինքնությունը պարզ է. նրանք ամուսիններ են:

«Տեղի է ունեցել պայթյուն, ամուսինները զոհվել են: Նախնական տեղեկություններով՝ ամուսինը զինծառայող է: Այս պահին ընթանում են օպերատիվ քննչական գործողություններ»,-նշել է դատախազը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 7-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդյան 70 տան բակում պայթյուն  է տեղի ունեցել: Տարածք են  ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցներն ու  ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը։

Այս պահին ոստիկանները դեպքի վայրը սահմանազատել են, իսկ տեղում աշխատում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները: