Չարաշահումներ նախկին ՀՀ գյուղնախարարության «Գյուղատնտեսական» ԾԻԳ-ի կողմից իրականացված պետգնումներում. քրգործ է հարուցվել

Լուրեր

06.08.2026 | 11:28
Արմեն Փամբուխչյանը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին
06.08.2026 | 11:24
Կարեն Խաչանովը պարտությամբ է մեկնարկել Մոնրեալի «Մասթերսում»
06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական» ԾԻԳ-ի (2017թ. գործունեությունը դադարեցվել է և ստեղծվել է գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ) կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ և պետության համաֆիանսավորմամբ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի շրջանակներում իրականացված գնումների վերաբերյալ ՀՀ Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության արդյունքները. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր են պահանջվել ու ստացվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Արդյունքում պարզվել է, որ նշված ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական» ԾԻԳ-ի կողմից ձեռք է բերվել գյուղատնտեսական տեխնիկա և ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով հանձնվել թվով 8 մարզերում ստեղծված 113 կոոպերատիվներին:

Հաշվեքննիչ պալատը ԾԻԳ-ի վկայակոչած ձեռքբերումներից իրականացրել է ընտրանքային թվով 9 պայմանագրերի ուսումնասիրություն, որի արդյունքում պարզել է, որ ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկայի գները էականորեն գերազանցել են շուկայական գներին:
ԾԻԳ-ի կողմից կազմակերպված մրցույթներին հիմնականում մասնակցել են 3-5 միևնույն կամ իրար հետ փոխկապակցված ընկերություններ: Օրինակ մի դեպքում սակարկությանը գնառաջարկ ներկայացնելու հրավերներ է ուղարկվել 9 ընկերության, որոնցից առնվազն 4-ի հիմնադիրները մինևնույն անձինք են: Մեկ այլ դեպքում սակարկությանը գնառաջարկ ներկայացնելու հրավեր է ուղարկվել 8 ընկերության, որոնցից առնվազն 3-ի հիմնադիրը մինևնույն անձն է: Ընդ որում, նշված ընկերությունները հանդիսացել են սակարկությանը գնառաջարկ ներկայացրած միակ հայտատուները: Մնացած ընկերությունների՝ հրավերքին որևէ արձագանք տալու վերաբերյալ տվյալներ առկա չեն, թեև ընկերություններին խնդրել են փոստով կամ ֆաքսով հաստատել հրավերքի ստացումը, ինչպես նաև մասնակցությունը կամ հրաժարվելը:

Պարզվել է նաև, որ ԾԻԳ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք 2016թ. դեկտեմբերի 25-ին ընդունել են «Կ…» ՍՊ ընկերության 27.960.000 ՀՀ դրամով թվով 4 բեռնատար ավտոմեքենաների, 2016թ. մայիսի 13-ին՝ 40.050.000 ՀՀ դրամով թվով 6 բեռնատար մեքենաների մատակարարման գնառաջարկը և, անտեսելով, որ գնառաջարկ ներկայացրած ընկերությունները հիմնադրվել են միևնույն անձի կողմից, կնքվել են մատակարարման պայմանագրեր:

Բացի այդ, արտադրող և դիստրիբյուտոր ընկերությունների պաշտոնական տեղեկատվության միջոցների, գյուղտեխնիկա վաճառող ընկերություններից ստացված գնացուցակների և ՀՀ ՊԵԿ-ի կողմից տրամադրված ներմուծման վերաբերյալ տեղեկատվության համաձայն՝ վերոհիշյալ 68.000.000 ՀՀ դրամով ձեռք բերված բեռնատար մեքենաների շուկայական արժեքը կազմում է 44.391.200 ՀՀ դրամ:
Փաստորեն, ԾԻԳ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք 2015-2016թթ. պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով փոխկապակցված անձանց գնման գործընթացին միաժամանակյա մասնակցության հանգամանքը, գնառաջարկ ներկայացնելու հրավեր են ուղարկել միևնույն անձի կողմից հիմնադրած ընկերություններին: Չունենալով հրավերը ստանալու, գնման գործընթացին մասնակցության կամ հրաժարվելու վերաբերյալ մնացած ընկերությունների վերաբերյալ տեղեկատվություն՝ իբրև ամենացածր գնառաջակ ներկայացրած հայտատու են ճանաչել «Կ…» ՍՊԸ-ին: Արդյունքում իրականում ավտոմեքենաները ձեռք են բերել գնառաջարկ ներկայացրած միևնույն անձի կողմից հիմնադրած ընկերությունից՝ շուկայական գներից անհամեմատ բարձր գներով՝ բյուջեին միայն վկայակոչած ուսումնասիրված պայմանագրերով պատճառելով շուրջ 24.000.000 ՀՀ դրամի վնաս:

Ուսումնասիրության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: