Վերաքննիչ քրեական դատարանի նախագահն ինքն իրեն է մակագրել Սիսիանի համայնքապետին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը

Լուրեր

08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի՝ խափանման միջոց կալանավորման դեմ բողոքը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանն ինքն իրեն է մակագրել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 22-ին Ազգային անվտանգության ծառայությունը Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական, Վարչական, Սնանկության, ինչպես նաև՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարաններից առգրավվել էր մակագրման համակարգիչը, ինչի պատճառով գործերի մակագրումն իրականացվում է ոչ թե էլեկտրոնային մակագրման համակարգի, այլ՝ դատարանների նախագահների կողմից։ Այս փոփոխությունը փաստաբանների կողմից պարբերաբար բարձրաձայնվում է, նրանք կասկածի տակ են դնում դատավորների կողմից մակագրման անաչառությունը։

Հենց այս հիմքով է համայնքապետ Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել դատարանին։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում նշեց պաշտպանը՝ ինքնաբացարկ հայտնելու հիմքերը բավականին շատ էին Սահակյանի դեպքում:

«Մենք դատարանից պահանջում էինք ապացույցներով ներկայացնել, թե ինչպես է դատարանի նախագահն ինքն իրեն մակագրել Սարգսյանի բողոքի քննությունը, արդյոք պահպանվե՞լ են ձեռքով մակագրման համար պարտադիր այբբենական կարգը, անաչա՞ռ են եղել ընտրության հարցում։ Դատարանը մեր փաստարկներին միայն բանավոր կարգով պատասխանեց, այն էլ՝ լղոզված, և, ինչպես սպասում էինք, մերժեց միջնորդությունը»,- դռնփակ նիստից մանրամասներ հայտնեց Խաչատրյանը։

Փաստաբանի բարձրացրած մտահոգությունների մասին Factor.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ Բարձրագույն դատական խորհրդից։ Մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը, հղում կատարելով «ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի» 41-րդ հոդվածի 4-րդ կետին, պարզաբանեց՝ երբ գործերի համակարգչային բաշխման ավտոմատացված ծրագիրը կիրառելու մասով առաջանում է անհաղթահարելի ուժ, դատարանների նախագահներն իրավունք են ստանում իրենք մակագրել գործերը:

«Այս դեպքում դատարանի նախագահը Տիգրան Սահակյանն է, հետևաբար ինքն է մակագրել գործերը։ Բացի այդ, արդյոք դատարանի նախագահին չէին մեղադրի՞ չաշխատելու համար, եթե գործերը բացառապես միայն դատարանի մյուս դատավորներին բաշխեր, ի վերջո գործերի հավասարաչափ բաշխումը հենց օրենքի պահանջն է»,- նշեց ԲԴԽ խոսնակը։

Հիշեցնենք, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մասի (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով:
Շ
Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է։

 

Ռոզա Վարդանյան