ՀՀ ՄԻՊ-ը կիսում է իրավապաշտպանների և Freedom House կազմակերպության մտահոգությունները Սաշիկ Սուլթանյանի գործով

Լուրեր

06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
06.08.2026 | 12:15
Օվերչուկը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության «դրամատիկ կերպով» նվազման մասին
06.08.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նիստին է մեկնել // Երեք նախարարության անուն կփոխվի․ ԼՈՒՐԵՐ
06.08.2026 | 12:04
Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է հայ գերիների շինծու գործերով վճիռների դեմ բողոքների քննությունը
06.08.2026 | 12:01
Խնդիր ենք դրել 2 մլրդ դոլարի ապօրինի գույք վերադարձնել պետությանը 2026-2031-ի ընթացքում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:54
Ուկրաինային ՌԴ գիշերային հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ իրավապաշտպանների, հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության մտահոգությունները Հայաստանում գործող «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման առնչությամբ պետք է պատշաճ հաշվի առնվեն և դառնան քրեական հետապնդման մարմինների լրացուցիչ քննարկման առարկան. տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Այս առումով իրավապաշտպանների և ՀԿ-ների հայտարարություններին ուղղված Գլխավոր դատախազության օգոստոսի 5-ի հրապարակային արձագանքը՝ կապված Սաշիկ Սուլթանյանի իրավունքների հետ, պարունակում է քննադատական խոսքին կամ իրավապաշտպան գործունեությանը վերաբերող վտանգավոր շեշտադրումներ և առաջացնում է լրացուցիչ մտահոգություններ: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից լրացուցիչ պարզաբանումների հարցով գրություն կհասցեագրվի Գլխավոր դատախազություն:

Մարդու իրավունքների պաշտպանը Ս. Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդման սկզբնական փուլից սեփական նախաձեռնությամբ սկսել է նրա իրավունքների պաշտպանության գործընթաց: Գրություն է հասցեագրվել ՀՀ դատախազություն: Ս. Սուլթանյանի իրավունքների հարցով մի շարք միջազգային և հայաստանյան կազմակերպություններ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին՝ կապված նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման իրավաչափության հետ: Այդ կազմակերպությունների հետ սկսված է համապատասխան հաղորդակցություն:

Ս. Սուլթանյանին ՀՀ քրեական օրենսգրքի՝ Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար պատասխանատվություն նախատեսող 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը պետք է ցույց տրվի կոնկրետ ապացույցներով:

Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ-ում եզդիներն ունեն առանձնահատուկ դեր, անփոխարինելի ներգրավվածություն հանրային կյանքին: Նրանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում է:

Բայց սա չի նշանակում, եթե մարդը, կոնկրետ՝ դեպքում Սաշիկ Սուլթանյանը, հնչեցրել է երկրին ուղղված քննադատական խոսք ու անգամ, եթե դա որոշ մասերով իրականությանը չի համապատասխանում, նա պետք է պատժվի քրեական պատասխանատվությամբ:

Նման հարցերը հեշտորեն կարող են լուծվել Կառավարության իրավասու մարմնի կողմից հայաստանյան կամ միջազգային հանրությանն ուղղված համապատասխան արձագանքով, որով ընդամենը կհաստատվեն կամ կհերքվեն քննադատությունները: