Խորապես վշտացած ենք Հունաստանում բռնկված աղետալի անտառային հրդեհների մասին լուրերից․ՀՀ ԱԳՆ
Քաղաքականություն
05.08.2021 | 14:40Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը իր համերաշխությունը և կարեկցանքն է հայտնում ավելի քանի 80 անտառային հրդեհներից տուժած Հունաստանին:
Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն գրառում է կատարել թվիթերի իր միկրոբլոգում:
«Խորապես վշտացած ենք Հունաստանի ողջ տարածքում բռնկված աղետալի անտառային հրդեհների մասին լուրերից։ Մենք համերաշխություն և կարեկցանք ենք հայտնում եղբայրական հույն ժողովրդին այս տագնապալի պահին»,- նշված է գրառման մեջ: