Մենք ինքնուրույն չենք կարող ապահովել անվտանգություն ու խաղաղություն․ ԱՀ նախագահն այցելել է Մարտակերտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կարծիք է հայտնել, որ տարածաշրջանում իրավիճակն այնպիսին է, որ Արցախը ինքնուրույն և միայնակ ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը: Այս մասին նա նշել է Մարտակերտի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

«Հաղթանակը վերջնական չէ, պարտությունը ճակատագրական չէ: Քաջություն ունենալ շարունակել. Դա է կարևորը: 30 տարվա ընթացքում ունեցել ենք և հաղթանակ, որը ես կանվանեմ ժամանակավոր հաջողություն, որովհետև եթե հաղթանակը վերջնական չէ, չի կարող հաղթանակ լինել: Ունեցել ենք անհաջողություն` դա պարտություն չէ, բայց մենք պետք է գտնենք, վերագտնենք մեզ, շարունակենք մեր պայքարը: Մեր այսօրվա աշխատանքով պայմանավորված է ոչ միայն մեր առօրյան, մեր կյանքն ու գործունեությունը, այլ մեր երեխաների, մեր սերունդների ճակատագիրը»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահը ընդգծեց`Արցախում ռուսական զորքի առկայությունը ոչ թե պետք է լինի ժամանակավոր, այլ մշտական:

«Եթե չլիներ ռուսական զորքի մուտքը տարածաշրջան, ապա շատ ավելի ուրիշ ճակատագիր մենք կունենայինք: Կան տարբեր հիմար մեկնաբանություններ, ոմանք իրենց արդարացնելու կամ մեղքը ուրիշի վրա բարդելու համար տարբեր բաներ են ասում: Դավաճան չի եղել, դավաճանություն չի եղել, մենք կռվել ենք՝ ունենալով սահմանափակ հնարավորություն»,- նշեց Հարությունյանը:

Միաժամանակ նա նաև ընդգծեց, որ չպետք է հույս դնել, որ որևէ մեկը գալու է, մեր երկիրը փրկի. «Չէ՛, փրկողները մենք ենք՝ այստեղ ապրողներս, և մենք պետք է գիտակցենք մեր անելիքները»:

Մանրամասները՝ տեսանյութում: