ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Սյունիքի մարզի Տաթև համայնքում հայտնաբերված 46 առանձին խախտումների հիմքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 08.07.2021թ. հրամանով գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021թ․ հուլիսի 9-22 ներառյալ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ տեսչական ստուգում է իրականացրել Սյունիքի մարզի Տաթև համայնքում, որի արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներ. տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի լրատվական ծառայությունից:

Մասնավորապես, Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի կողմից 2009-2020 թթ․անտեսվել են «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սակարկություններին մասնակցելու արգելքները, և նա, հանդիսանալով սակարկությունների կազմակերպիչ և աճուրդավար, իր ենթակայությամբ աշխատողներին, իր հետ մերձավոր ազգակցական կապ ունեցող անձանց մասնակից է դարձրել աճուրդներին և ճանաչել հաղթող։

Մի քանի այլ դեպքերով համայնքի ղեկավարն ապօրինի կերպով հողամասեր է տվել վարձակալության և ենթավարձակալության, ուղիղ վաճառքով օտարում է կատարել, կազմակերպել հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրման ձևական մրցույթներ ու աճուրդներ՝ դրանց մասնակից դարձնելով իր խորհրդականին ու օգնականին, իր ենթակայությամբ աշխատող Տաթև բնակավայրի վարչական ղեկավարին, իր աշխատակազմի առաջին կարգի մասնագետի եղբորը, իր հետ ազգակցական կապ ունեցող անձանց՝ որդիներին, որդու կնոջը։

Համայնքի ղեկավար Մ․Սիմոնյանի կողմից բազմաթիվ դեպքերով անտեսվել է նաև Հողային օրենսգրքի՝ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու պահանջը, և մի քանի հողամասեր վարձակալության և ենթավարձակալության են տրամադրվել տարբեր կազմակերպությունների։ Մասնավորապես, գյուղատնտեսական նշանակության հողամասերն առանց դրանց նպատակային նշանակությունը փոխելու 25 տարի ժամկետով, առանց մրցույթի տրամադրել է «Ղ-Տելեկոմ», «Արմենթել» ՓԲ ընկերություններին՝ բջջային հիմնական կայան տեղադրելու համար՝ դրանով էական վնաս պատճառելով համայնքի շահերին։

Բացի այդ՝ Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը, դուրս գալով իր լիազորությունների սահմաններից և հաշվի չառնելով ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թ. հոկտեմբերի 14-ի N 263-Ն հրամանով հաստատված շինարարական նորմերը, հողամասի մրցույթում հաղթող ճանաչելու որոշում է կայացրել և այդ որոշմամբ մրցույթում հաղթող է ճանաչել Տաթև համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի հորը։

Հավելենք, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի, Հողային օրենսգրքի, ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի պահանջները չկատարելու բազմաթիվ խախտումները ՏՄ-ն առավել մանրամասն կներկայացնի առանձին հրապարակումներով։

Ելնելով վերոնշյալից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը բացահայտված ավելի քան 46 խախտումների դրվագներին ու ենթադրվագներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հիմքով դիմել է գլխավոր դատախազություն։