ՀանրաԴիտակ. Կառավարության անհեռանկար ծախսերը. 150 մլն դոլարանոց գյուղ-թանգարանից մինչև գերազանցության 10 միլիոնանոց ծրագիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.08.2026 | 17:02
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
04.08.2026 | 17:00
«88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
04.08.2026 | 16:54
Մայր Աթոռի նկարիչը Հովիկ Աբովյանին լուսապսակով էր նկարել․ ասաց՝ ուզում էի անակնկալ անել․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:47
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք․ Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 16:40
Հարցնում ենք` Տիգրանաշենը հնարավո՞ր է հայտնվի Ադրբեջանի կազմում, պատասխան չկա. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:32
MMA-ի պատմության 5 մեծագույն մարտիկները՝ ըստ Արման Ծառուկյանի
04.08.2026 | 16:27
ԵՄ-ն միասնական է Սեուտայի ճգնաժամի հարցում․ ՆԳ նախարարների արտահերթ տեսակոնֆերանսն ավարտվել է
04.08.2026 | 16:23
AI-ը լավ բաներ չասաց Կոնջորյանի մասին. ձեր նման լինեինք,«թալանչի» էինք ասելու ձեզ. Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 Խիստ վերահսկվող ու խնայվող ծախսային բյուջեով ու 6.8 մլրդ դոլար արտաքին պարտքով է ՀՀ կառավարությունը խոստանում զարգացման նոր ծրագրեր իրականացնել: Թվում է՝ գոտիները ձգելու մասին հայտարարությունները պետք է դառնային իշխանությունների հետագա գործունեության հիմքը, սակայն իրողությունն այլ է:

Վերջին տասը տարիներին Հայաստանի պետական պարտքը քառապատկվել է, աղոտ հեռանկարով և անհասկանալի վերջնարդյուքներով նախագծերը՝ ևս: Գոտիները ձգելուն զուգահեռ կառավարությունը կրկնապատկում է գերատեսչությունների մեքենաների ու դրանց պահպանման ծախսերը՝ դարձնելով 68 մլն դոլար, նաև բազմամիլիոն դոլարանոց նոր ծրագրեր են նախագծվում կամ արդեն ֆինանսավորվում բյուջեից, որոնց հեռանկարներն ու արդյունավետությունը խիստ կասկածելի է: Օրինակ՝ Երևանում զբոսաշրջային հոսքերն ավելացնելու և ոլորտին զարկ տալու նպատակով Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն նախաձեռնել է «Հայկական գյուղ» ազգագրական թաղամասի կառուցում: Ծրագրով, որը գնահատվում է 100-150 մլն դոլար, նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով, ինչպես նաև` ազգային արհեստները ներկայացնող ցուցասրահներով:

Կառավարությունում վստահ են, որ «Հայկական գյուղը» կարող է դառնալ Երևանի զբոսաշրջային գրավչություններից մեկը»:

Թե ո՞րն է լինելու Երևանում կառուցված «նմուշային» գյուղերի բիզնես գրավչությունը, դժվար է ասել, բայց կառուցապատման միջազգային մրցույթն արդեն հայտարարվել է: Կրճատման հորդորներին զուգահեռ անտրամաբանական ծախսեր անելը, թերևս ժառանգաբար փոխանցվող գործելաոճ է, որը Տիգրան Սարգսյանի օրոք ամենախոսուն դրսևորումն ունեցավ, երբ ֆինանսատնտեսական ճգնաժամի երկնիշ անկումից դեռ ուշքի չեկած երկրում գնեցին 340 հազար դոլարանոց բիոզուգարաններ:

ՀՀ կառավարությունների անհեռանկարային ծախսերի ու ծրագրերի մի շարք օրինակներ առանձնացրել ենք տեսանյութում:

Սոնա Մարտիրոսյան

Գայանե Աբրահամյան