Նոր սարքավորումներ՝ համակարգչից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը հեշտացնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Հայաստանում ավելի քան 190 հազար մարդ հաշմանդամություն ունի։ Այս մարդկանցից շատերը զրկված են ոչ միայն ազատ տեղաշարժի, այլև համակարգչից ու այլ սարքերից օգտվելու հնարավորությունից։

Key-X կոչվող առաջին բազմաֆունկցիոնալ ստեղնաշարը եկել է հեշտացնելու համակարգչից օգտվող հաշմանդամություն ունեցողների կյանքը։ Այն հնարավորություն է տալիս շարժողական, ֆիզիկական և մտավոր առողջական խնդիրներ ունեցող անձանց օգտագործել ցանկացած համակարգիչ, սմարթֆոն կամ պլանշետ։ Ստեղնաշարը կիրառելու համար անհրաժեշտ է սարքը միացնել համակարգչին և միավորել գունային մի քանի կոճակ։ Այն կարելի է օգտագործել նաև աչքերը թարթելու միջոցով։ Աչքերի թարթումը ֆիքսող հարմարանքը պարզապես պետք է ամրացնել ակնոցին, որն իր հերթին միացվում է կցորդ սարքին և Key-X-ին։ Արդյունքում հնարավոր է դառնում տեքստ հավաքել, նկարել կամ այլ գործողություն կատարել՝ միայն աչքերը թարթելու միջոցով։ 11 ստեղն ունեցող սարքավորումը ստեղծվել է հենց հաշմանդամություն ունեցող անձի կողմից։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ ուսումնասիրում է հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծված այս նորագույն միջոցները։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն ընդգծում է՝ աջակցող միջոցների ֆունկցիոնալությունը դիտարկելուց և դրանք ձեռք բերելուց հետո հաշմանդամություն ունեցող անձինք կրթվելու, ժամանցն ավելի հետաքրքիր դարձնելու և ավելի ներառական միջավայր ունենալու հնարավորություն կունենան։

Աջակցող նորագույն միջոցները տեղի գործընկերներին ներկայացնելու և վերապատրաստման դասընթացներ անցկացնելու նպատակով օրերս Հայաստան են ժամանել Key2enable կազմակերպության ներկայացուցիչները։ Վերապատրաստման դասընթացների մեկնարկը տրվեց այսօր։ Դրանք կտևեն մինչև օգոստոսի 4-ը։

Key2enable կազմակերպության ղեկավար և համահիմնադիր Ջոուզ Ռուբինգերը նշում է, որ աջակցող այս սարքը ստեղծվել է Բրազիլիայում, ապա կիրառվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այն օգնում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ բացահայտել իրենց իրական ներուժը, հնարավորություն ընձեռում ավելի անկախ և ինքնուրույն կյանք վարել։

Սարքը տրամադրվում է դպրոցներին, խնամքի հաստատություններին, որտեղ ուսուցիչները, յուրացնելով գործիքը, սովորեցնում են երեխաներին։ Կազմակերպության ղեկավարը կարևորում է այն, որ սարքը բարելավել է հազարավոր մարդկանց կյանքի որակը։

Նախաձեռնության շրջանակում 2 օրվա ընթացքում կվերապատրաստվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խնամքի հաստատությունների, հատուկ և ներառական կրթություն իրականացնող դպրոցների և այլ կենտրոնների ավելի քան 70 մասնագետներ։ Միայն դրանից հետո նախարարությունը կդիտարկի սարքի արդյունավետությունը և դրական եզրակացություն ստանալուց հետո Հայաստանում ևս կներդրվի Key-X ստեղնաշարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան