Աֆղանստանում ջրհեղեղի զոհ է դարձել 58 մարդ
Աֆղանստանի արևելքում գտնվող Նուրիստան նահանգում ջրհեղեղի զոհ է դարձել 58 մարդ, ևս 140-ը համարվում են անհետ կորած, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալները:
Հորդառատ անձրևները Քամդիշ գավառում տեղացել են Մեհերդիշ գյուղում հինգշաբթի գիշերը։ Ավելի վաղ պաշտոնապես հաղորդվել էր 40 զոհվածների մասին, թեև տեղական իշխանությունների որոշ ներկայացուցիչներ հայտարարել էին 150 մարդու զոհվելու մասին:
Աղետի շրջանում ավերվել է 150 տուն։