Տեսնում ենք, որ Հայաստանը կախվածություն ունի Ռուսաստանից, ուստի ցանկանում եմ, որ հզորացնենք հայ-ամերիկյան հարաբերությունները. Ադամ Շիֆ

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Հայանպաստ դիրքորոշումներով հայտնի կոնգրեսական Ադամ Շիֆը Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու մասին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը հաղթանակ է համարում։ Միևնույն ժամանակ, նա ընդգծում է, որ այն դեռ պետք է արժանանա Սենատի և երկրի նախագահի հավանությանը։ Խոսելով հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարված իրավիճակի մասին` կոնգրեսականը հատուկ ընդգծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի մեծացումն ու կարևորում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը. գրում է VOA-ն:

«Իմ կարծիքով, չպետք է ֆինանսավորել մի երկրի, որտեղ մարդու իրավունքները ոտնահարվում են, և որը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։ Բացի այդ, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերի արդյունքում սահմանում մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել, ցավոք վերջին օրերին եղել են նաև զոհեր»,- ասել է Շիֆը:

Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը դեռ մի քանի փուլեր պետք է անցնի: Կոնգրեսականը նկատում է, որ Սենատի և նախագահի կողմից հավանության արժանանալու դեպքում այն կարող է հետագա տարիների ընթացքում ևս պահպանվել։ Հարկ է նշել, որ ընդունված վերջին օրինագիծը վերաբերում է գալիք բյուջետային տարվա ֆինանսավորմանը։

«Հուսանք` այն Սենատում ևս հաջողություն կունենա: Որպես կանոն մենք անցած տարիների ընթացքում տեսել ենք, որ նմանօրինակ նախագծերը չեն արժանանում Սենատի հավանությանը, բայց մենք պետք է պայքարենք նույն բովանդակությամբ օրինագիծը վերջնական հաջողության հասցնելու համար։ Այս բովանակդությամբ սա առաջին օրինագիծն է, որն արժանանում է Ներկայացուցիչների պալատի հավանությանը»,- ասել է կոնգրեսականը:

Խոսելով տարածաշրջանային զարգացումների և հայ ադրբեջանական սահմանում տիրող լարված իրավիճակի համատեքստում Ռուսաստանի ունեցած դերի մասին, կոնգրեսականն ընդգծել է. «Ռուսաստանը միշտ նայելու է իր շահերին: Եթե վերջինիս պետք է հրադադար և դա բխում է իր հետաքրքրություններից, ուրեմն կլինի հրադադար, եթե պետք է սառեցված պահել հակամատությունը, վստահ եղեք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք հաջողությունների չի հասնի։ Կարծում եմ` կարելի է Ռուսաստանին վստահել միայն այն դեպքում, երբ իրենց հետաքրքրությունների շրջանակում է տվյալ իրավիճակը, բայց մյուս կողմից էլ տեսնում ենք, որ Հայաստանը կախվածություն ունի Ռուսաստանից, այդ իսկ պատճառով ես ցանկանում եմ, որ հզորացնենք հայ-ամերիկյան հարաբերությունները , որպեսզի Հայաստանը առավել անկախ դառնա ինչպես տնտեսապես, այնպես էլ` անվտանգության տեսանկյունից»:

Պետքարտուղար Բլինքենի և ԱՄՆ-ի նախագահին կից ազգային անվտանգության հարցերով խորհրդականին կոնգրեսականը ներկայացրել է իր մոտեցումները ԵԱՀԿ Մինսկի խմբի ունեցած դերակատարության ակտիվացման վերաբերյալ: Ըստ նրա, Մինսկի խումբը պետք է իր հստակ ասելիքն ունենա ստեղծված իրավիճակի վերաբերյալ` առաջարկելով գործնական լուծումներ բոլոր կողմերին:

«Այդ տարածաշրջանում պետք է վերջնական խաղաղություն հաստատվի, և այստեղ Մինսկի խումբը պետք է ունենա իր կարևոր դերակատարությունը: Պատերազմից հետո դեռ մարդասիրական ճգնաժամը չի վերացել, մարդիկ պետք է անվտանգության երաշխիքներ ունենան իրենց բնակարաններ վերադառնալու համար։ Մենք խիստ մտահոգ ենք վերջին օրերի սահմանային լարվածության դեպքերով: Այս հակամարտությունը պետք է վերջնական լուծում ստանա»:

Կոնգրեսական Ադամ Շիֆը նշում է, որ շարունակելու է աջակցել հայանպաստ բոլոր նախաձեռնությունները` այդ համատեքստում հատուկ ընդգծելով իր աջակցությամբ վերջերս դաշնային կառավարության կողմից հայ-ամերիկյան թանգարանի շինարարության համար տրամադրված շուրջ 1 միլիոն դոլարը: