Դատապարտում ենք Ադրբեջանի հայտարարությունները «Արևմտյան Զանգեզուրի վերաբերյալ»․ ԵԽ պատգամավորները՝ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի հարցերով պատվիրակության ղեկավար, ԵԽ պատգամավոր Մարիա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովանչևը և Ադրբեջանի հարցերով զեկուցող Զելյանա Զովկոն համատեղ հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի կապակցությամբ։

«Մենք ցավում ենք հուլիսի 28-ին Ադրբեջանի ուժերի հետ բախումների հետևանքով Հայաստանի Գեղարքունքի մարզում սահմանին երեք հայ զինծառայաղների մահվան կապակցությամբ, երբ, ինչպես հաղորդվում է, հայկական դիրքեր և մի քանի գյուղեր առավոտից գնդակոծվել են։ Նրանց ընտանիքներին հայտնում ենք մեր խորին ցավակցությունները։

Ցավոք, սա վերջին դեպքը չէ նախորդող ամիսներին, ներառյալ՝ բռնությունները պետական սահմանին, որոնք սկսվեցին, երբ ադրբեջանական զորքերը մայիսի 12-ին ներխուժեցին Հայաստանի տարածք։ Վերջին փոխհրաձգությունը Նախիջևանի սահմանին պակաս մտահոգիչ չէ։

Մենք կոչ ենք անում երկու կողմերին պահպանել հրադադարն ու զերծ մնալ ցանկացած սադրանքներից։ Ցանկացած հնարավոր անհամաձայնություն սահմանին պետք է լուծել բանակցությունների, սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի, ոչ թե ուժի միջոցով։ Բոլոր ուժերը պետք է վերադառնան մայիսի 12-ից առաջվա իրենք դիրքեր և հրադադարի եռակողմ հայտարարությանը համապատասխան։

Իրավիճակի ապաէսկալացման համար կարևոր է դադարեցնել բորբոքող հռետորաբանությունը։ Այս համատեքստում դատապարտում ենք Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները, այսպես ասած, «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության տարածքը որպես «ադրբեջանական նախնիների երկիր» նշելը։ Այսպիսի հայտարությունները խիստ անպատասխանատու են և սպառնում են ավելի խարխլել տարածաշրջանային անվտանգությունը:

Մենք հիշեցնում ենք ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու վստահության ամրապնդման միջոցներին և բանակցային սեղանի շուրջ ցանկացած հարցի լուծմանը, այդ թվում՝ հակամարտության տևական կարգավորման և Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսման միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Էմմա Չոբանյան