Քաղաքապետից մինչև պահակ․ աշխատավարձերի բարձրացման՝ ավագանու որոշումը միանշանակ չի ընդունվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների ու աշխատակիցների՝ թվով 2000 անձի աշխատավարձ կբարձրանա։ Այս թեմայով քննարկումն այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում անցավ բուռն մթնոլորտում։

«Իմ քայլը» խմբակցության անդամ, նախագծի հիմնական զեկուցող Լևոն Հովհաննիսյանն իր ելույթում տեղեկացրեց՝ առաջարկվում է քաղաքապետարանի գլխամասի համայնքային ծառայողների աշխատավարձերը բարձրացնել մոտ 38%-ով, վարչական շրջանների աշխատակիցներինը՝ մոտ 32%-ով․ սրանք միջինացված ցուցանիշներ են։

Հովհաննիսյանը հիմնավորեց, թե ինչով է պայմանավորված բարձրացումը․ «Ցածր աշխատավարձի հետևանքով քաղաքապետարանը չի կարողանում հանդես գալ որպես մրցունակ գործատու, նկատվում է մասնագետների արտահոսք, որը բացասական ազդեցություն է թողնում Երևանի զարգացման տեսլականի վրա»։

Ավագանու ընդդիմադիր անդամը դժգոհ է նախագծից․ ըստ Անի Խաչատրյանի՝ խնդիրն այն է, որ բարձրանալու է ոչ միայն ստորին օղակի, այլև քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավար կազմերի աշխատավարձը։

Խաչատրյանն այդ պաշտոնյաներին խրախուսելու որևէ պատճառ չի տեսնում․ «Այս նախագիծը պատերազմական այս շրջանում այսքան հրատապ արտահերթ նիստով բերելու նախագիծ չէր, աշխատողները 2 տարուց ավելի սպասում էին այս նախագծին, 1 ամիս էլ կսպասեին, որ նախագիծը գար հերթական նիստ։ Այս նախագիծը բարոյական չէ Հայաստանում տիրող իրավիճակի առաջ, թաղապետի 400 հազարանոց աշխատավարձը դառնում է 800 հազար, ո՞ր արժանիքի համար, վարչական շրջանի ղեկավարներինը բարձրանում է 100-ից ավելի տոկոսով»։

Նախագիծն այս պահին տեղին չի համարում նաև նախկին իմքայլական ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։ Չնայած դժգոհություններին՝ ավագանու՝ նախագծին ընդդիմացող անդամները շեշտում էին․ աշխատավարձի բարձրացման կարիք կա, բայց դա պետք է լինի արդարության սկզբունքով, ոչ թե կիրառվի բոլորի նկատմամբ՝ անկախ աշխատանքի արդյունավետությունից։

Այս առնչությամբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վստահեցրեց՝ աշխատակիցները գնահատվում են ըստ կատարած աշխատանքի․ «Մենք չենք հանդուրժելու մարդկանց համակարգում, ովքեր չեն ուզում աշխատել, անհավես են աշխատում, չուզելով, խնդրեմ՝ կարող եք դուրս գալ, ոչ ոք ձեզնից չի նեղանա։ Գնացեք, գտեք ձեր աշխատանքը մասնավորում, դա ձեր գործն է։ Մեզ մոտ այս պահը խստացված է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան