Գողություններ հակակարկտային կայաններից. Աշտարակի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Էջմիածինցի երիտասարդը դժվար թե հատուկ տրամադրվածություն ունենար Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչների նկատմամբ` փորձելով վտանգել նրանց բերքը: Սա, թերևս, այն դեպքերից է, երբ չնչին եկամուտ ստանալու նպատակով կատարված գողությունը կարող է դառնալ բազում վնասների պատճառ:

Աշտարակի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որոնք իրացվեցին հուլիսի 26-ին: Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի իր բնակարանից նրանք բերման ենթարկեցին 27-ամյա երիտասարդին: Նա խոստովանեց, որ մարտ ամսին Ոսկեհատ համայնքի վարչական տարածքում տեղակայված հակակարկտային մի կայանից փորձել էր գողանալ մարտկոցը. դուռը բացել էր, բայց հանցագործությունն ավարտին չէր հասցրել ու դիմել էր փախուստի: Առաջին անհաջողությունը երիտասարդին չէր վհատեցրել: Այդպես էլ չգիտակցելով արարքի հասարակական վտանգավորությունը` մի քանի օր անց կրկնել էր փորձը և այս անգամ` հաջող: Նույն բախտին էր արժանացրել նաև նույն համայնքի տարածքում տեղակայված հակակարկտային մեկ կայան ևս` հանել-տանելով մարտկոցը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: