ԵնթաԴՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է սպասվում Հայաստանին Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեպքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Չնայած 2014 թվականի ապրիլին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո ինքն այլևս չի հավակնի ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի պաշտոնին, այդուհանդերձ նրա՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու հավանականությունն օրեցօր աճում է:

Իհարկե, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների գնահատմամբ՝ եթե նման բան տեղի ունենա, ապա դա չի նշանակի, որ Սերժ Սարգսյանը կդրժի տված խոստումը, պարզապես, ինչպես ՀՀԿ-ականներն են բացատրում, Սարգսյանը ստիպված կլինի հաշվի նստել կուսակցության որոշման հետ:

Իսկ թե ինչ են մտածում Սերժ Սարգսյանի կուսակիցներն, ավելի քան պարզ է նրանց միմյանց լրացնող և գրեթե նույնաբովանդակ հայտարարություններից, որ գործող նախագահն անփոխարինելի և կատարյալ առաջնորդ է:

Ընդդիմադիր գործիչները  սուր քննադատության են ենթարկում այս պնդումները, ավելին՝ նրանք համոզված են՝ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնի ստանձնումն  առավել կխորացնի Հայաստանում առկա ներքին և արտաքին մարտահրավերները:

Ինքը՝ Սերժ Սարգսյանն օրերս ասել է, թե այս պահին որոշում չունի և դեռ ժամանակ ունի մտածելու: Այնուամենայնիվ, ի ՞նչ  է սպասվում Հայաստանին,  եթե Սերժ Սարգսյանը  ի հակառակ իր  հայտարարության ՝ որոշի ստանձնել վարչապետի պաշտոնը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան