Էրեբունի ամրոցում հնագիտական պեղումներ են իրականացվում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Էրեբունի ամրոցում հնագիտական պեղումներ են իրականացվում։ 2008 թվականից ի վեր, Էրեբունի ամրոցում իրականացվում է հնագիտական պեղումների լուրջ ծրագիր։ Հայ և ֆրանսիացի հնագետների համագործակցությամբ իրականացվող հետազոտությունների այս ծրագիրը հիմնականում ներառում է ամրոցի սյունազարդ դահլիճը, Իուբշա աստծուն նվիրված տաճարի շրջակա տարածքը և ամրոցից դուրս գտնվող արտաքին բնակավայրը:

Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու առթիվ 2021թ․ առաքելության ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվել են Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանին և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին: Պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի ուղեկցությամբ Երևանի փոխքաղաքապետն ու Ֆրանսիայի դեսպանը շրջել են հնավայրի տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին:

2019թ.՝ անօդաչու թռչող սարքերի հետազոտման առաջին ծրագրից հետո, 2021-ին կրկին սկսեցին օգտագործվել նոր տեխնոլոգիաներ՝ բերդի 3D ֆոտոգրամետրական հետազոտությունն իրակակացնելու նպատակով: Հետազոտությունները հնարավորություն տվեցին հստակեցնել մշակութային մեծ համալիրի կառուցվածքը:
2021թ․ պեղումների ընթացքում շարունակվեց Իուբսայի տաճարի հրապարակի ուսումնասիրությունը, որը հնարավորություն տվեց պատկերացում կազմել մ.թ.ա. 8-րդ կամ 7-րդ դարի սկզբում դրա վիճակի և տեղադրման մասին: Հետազոտության առարկա էր նաև երեսուն սյունով մեծ դահլիճը, որպեսզի հստակեցվի դրա թվագրումը՝ ուրարտական ժամանակաշրջանի ավարտից մինչև Պարսկական Աքեմենյան կայսրությանը Հայաստանի հարելուն ընկած ժամանակահատվածում (մ.թ.ա. 7-րդ դարի վերջ. – մ.թ.ա. 6-րդ դարի կեսեր): Ուսումնասիրվում են նաև ամրոցի սահմաններից դուրս գտնվող բնակավայրերի հատվածները:

Այս հետազոտություններից զատ, հայկական և ֆրանսիական թիմերի համագործակցությունն սկսեց անդրադառնալ այս բացառիկ ժառանգությանը, որը հասնում է մինչև Երևանի սկզբնավորման ակունքները, ինչպես նաև գնահատման մեթոդներին, մասնավորապես թվային տեխնոլոգիաներով։
Հետազոտությունների այս ծրագրին աջակցում են Երևանի քաղաքապետարանը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։