Խաչատուր Սուքիասյանի եղբորը կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի

Լուրեր

05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.06.2026 | 22:20
Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է
05.06.2026 | 22:19
ԵՄ-ն Նախիջևանի երկաթուղու վերականգնումն առանցքային ներդրումային նախագծերից մեկն է համարում
05.06.2026 | 22:09
ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին դիմումը․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 22:04
«Օսիպյանը կմահանա՝ ձեր խղճին կմնա»․ 18 օր հացադուլ, 900 ստորագրություն․ Փաշինյանը չի նահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 21:40
Ռուսաստանից Հայաստան չվերթների թիվը հունիսի 4-6-ին աճել է մոտ 33%-ով
05.06.2026 | 21:30
Ում է ընտրում Հայաստանը․ ինչ են ցույց տվել նախընտրական 10 հարցումները
05.06.2026 | 21:19
Եղիշե Մելիքյանը և Օգնյեն Չանչարևիչը` Ղազախստանի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 21:09
Կես միլիոն դոլարից ավելի՝ Meta-ին․ քաղաքական ուժերի գովազդային ծախսերը 
05.06.2026 | 20:56
Բանավեճի պնդումները՝ սխալներից մինչև մանիպուլյացիաներ․ Factor TV-ի ստուգումը՝ իրական ժամանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 20:51
Ներքին Չարբախում ընդդիմադիրների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է. ՆԳՆ
05.06.2026 | 20:48
CNN-ը պնդում է՝ պատերազմի ընթացքում Իսրայելն Ադրբեջանում գաղտնի զորքեր է տեղակայել ու գործողություններ արել Իրանի դեմ․ Բաքուն հերքում է
Բոլորը

Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին, կալանավորելու որոշումն այսօր կբողոքարկվի Վերաքննիչ քրեական դատարանում։

Այդ մասին Factor.am-ին տեղեկացրեց նրա պաշտպան Գոռ Միքայելյանը: Փաստաբանի խոսքով՝ բողոքի հիմքերը մի քանիսն են։ Մասնավորապես, Սուքիասյանին կալանավորման միջնորդություն է ներկայացվել՝ առանց նրան մեղադրանք առաջադրելու:

«Այդ եղանակով հնարավոր չէ անձին կալանավորելու միջնորդություն ներկայացնել: Ամեն անգամ վարույթն իրականացնող մարմինը պնդում է, որ դա հիմնավոր է, բայց ամեն անգամ դատարանները հաստատում են, որ առանց մեղադրանք առաջադրելու անձին կալանավորելու միջնորդությունը ենթակա է մերժման: Սակայն, ինչպես և սպասվում էր, դատավոր Վաչե Մարգարյանը բավարարեց միջնորդությունը, ինչն ակնհայտ ապօրինի է և ենթակա է բողոքարկման»,- նշեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործելով առարկաների գործադրմամբ):

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Ռոբերտ Սուքիասյանը, երթևեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի և մի խումբ անձանց հետ վիճաբանել է Կարապետյանի և նրա ընկերոջ հետ: Նշված անձինք հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց: Ռոբերտ Սուքիասյանը նախ՝ գլխով, ապա՝ բռունցքով հարվածել է Ն.Կարապետյանի դեմքին, որից հետո օրինական հիմունքներով իրեն պատկանող «BROWNING» տեսակի 9×17 տրամաչափի մարտական ատրճանակով 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ: Այնուհետև, ըստ պաշտոնական հաղորդագրության, Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաև Նարեկ Կարապետյանի ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք և հեռացել:

 

Ռոզա Վարդանյան