Առաջին կիսամյակում տնտեսական ակտիվությունն աճել է 8 %-ով․ առավել մեծ աճ են գրանցել շինարարությունն ու արտաքին առևտրաշրջանառությունը

Լուրեր

06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
Բոլորը

Այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8 %-ով։ Այս մասին տեղեկանում ենք Պետական վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 189 միլիարդ 908.1 մլն դրամ՝ նախորդ հունիսի համեմատ աճելով 1,3 %-ով։

Շինարարության ծավալը կազմել է 25 միլիարդ 156 միլիոն դրամ։ 12 ամսում աճը կազմել է 1,3 %։

Առևտրաշրջանառության ծավալը հունիսին կազմել է 268 միլիարդ 231 միլիոն դրամ։ Նախորդ հունիսի համեմատ առևտրաշրջանառությունն աճել է 10,3 %-ով։

Ծառայությունների ծավալը կազմել է 152 միլիարդ 101 մլն դրամ, աճը կազմել է 12 %:  20.1 %-ով էլ աճել է արտաքին առևտրաշրջանառության ծավալը։

5 % տնտեսական ակտիվության աճ՝ առաջին կիսամյակում

Համեմատելով այս տարվա առաջին կիսամյակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5 %-ով։
Առավելապես աճել է շինարարության ծավալը, որը նախորդ տարվա այս ժամանակահատվածում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներից ամենաշատ տուժած ոլորտներից մեկն է։

Հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալն աճել է 10,8 %-ով:

Արտաքին առևտրաշրջանառությունը այս 6 ամսում աճել է 13,1 %-ով։ Ընդ որում՝ ավելի շատ աճել է արտահանումը, քան ներկրումը։

Այսպես․ Հայաստանից արտահանումը կազմել է 137․5 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 23,3 %-ով, իսկ ներկրումը կազմել է 223,2 միլիարդ դրամ։ Աճը կազմել է 7,9 %:

 

Դատելով թվերից՝ կարելի է ասել, որ տնտեսական ակտիվությունը մարտից սկսած վերականգնման միտում է ցույց տալիս։ Վերջին ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը ամենաբարձր աճը գրանցել է ապրիլին, ինչը մեծապես պայմանավորված է բազային էֆեկտով, քանի որ նախորդ տարվա ապրիլին Հայաստանը գտնվում էր արտակարգ դրության պայմաններում, ինչով պայմանավորված երկրում գործում էին որոշակի սահմանափակումներ։

Անժելա Պողոսյան