Ամիրյան փողոցում Ռոբերտ Սուքիասյանի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի. ՔԿ

Լուրեր

29.01.2026 | 12:26
Վատ չէ, որ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանան. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.01.2026 | 12:19
Երկաթուղու ռելսերը ոսկուց են լինելո՞ւ, որ միլիարդավոր ներդրումից են խոսում. Քոչարյանը՝ TRIPP-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 12:14
ԵՄ-ն ՀՀ-ին 20 մլն եվրոյի աջակցություն կտա // Գրենլանդիայի հարցով բանակցություններ են սկսվել․ ԼՈՒՐԵՐ
29.01.2026 | 12:13
155 շենք՝ 65 հազար բնակչի համար. փոքր կենտրոնը բեռնաթափելու ենք. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 12:09
TRIPP-ը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 12:09
Պորտուգալիայում «Քրիստին» փոթորկի հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 12:06
Եվրոպայի խորհրդին ՀՀ անդամակցության 25-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել «Հայփոստ»-ի կողմից թողարկված հատուկ փոստային նամականիշի մարում
29.01.2026 | 12:03
ԱՄՆ-ի միակ հետաքրքրությունը Իրանի սահմանը վերահսկելն է, տնտեսական շահ չունի. Քոչարյանը` TRIPP-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 11:47
Ռուբեն Նազարեթյան․ Շատ լավ տրամադրությամբ ենք մոտենում Խորվաթիայի դեմ խաղին
29.01.2026 | 11:39
Հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական դաշինքներ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 11:36
Վանաձորում ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած
29.01.2026 | 11:33
Կա՛մ մեծ պատերազմ է լինելու, կա՛մ աշխարհը բաժանելու են ազդեցությունների գոտիների. Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 11:23
Չեմպիոնների լիգա․ Մխիթարյանը խաղացել է «Բորուսիայի» դեմ, հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 11:13
UCOM-ը դադարեցնում է համագործակցությունը վճարահաշվարկային կազմակերպությունների հետ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` Երևանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի՝ Երևանի 46-ամյա բնակչին:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 46-ամյա տղամարդը, երթևեկության ընթացքում իր կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, իր ծանոթ Ռոբերտ Սուքիասյանի և մի խումբ այլ անձանց հետ, 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում հանդիպել է Նարեկ Կարապետյանին և նրա քրոջ ամուսնուն:

Նրանց միջև ծավալված խոսակցությունն անմիջապես վերածվել է վիճաբանության, որի ընթացքում 46-ամյա տղամարդը բռունցքով հարվածել է Նարեկ Կարապետյանին, որից հետո, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց:

Այդ ընթացքում 46-ամյա տղամարդը, շարունակելով դրսևորել ագրեսիվ խուլիգանական գործողություններ,  վերցրել է «Baikal MP654K» մոդելի օդաճնշիչ ատրճանակը, և այն ուղղելով Նարեկ Կարապետյանի վրա՝ փորձել է կրակել վերջինիս:

Վերը նկարագրված գործողությունների հետևանքով էականորեն խաթարվել է տվյալ տարածքում գործող օբյեկտների աշխատանքը, շրջապատում գտնվող անձանց պատճառվել է անհարմարություն և լուրջ անհանգստություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ նշված քրեական գործի շրջանակներում Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվել է, իսկ Նարեկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: