Ռուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի

Լուրեր

08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի կենթարկվի։ Քիչ առաջ Խորհուրդը՝ որոշում կայացրեց մերժել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած միջնորդությունը, որը նրա եկամուտների հայտարարագրում անճշտություններ էր նկատել:

Վարդազարյանը 2018-ին հայտարարագրել է 9 մլն 7 հազար 244 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից։ Բացի այդ, նաև 3 անշարժ գույք՝ բնակարան, անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով և բազմաբնակարան բնակելի շենք՝ բնակելի և ոչ բնակելի ընդհանուր օգտագործման տարածքներով, ինչպես նաև 1 ավտոմեքենա՝ «AUDI Q7» մակնիշի:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստացել է բանկային քաղվածքի տվյալները, որոնց համաձայն` առնվազն 3 տարի Վարդազարյանը նույն գումարն է մուտքագրել, որի հիմքերն առնվազն օրինականության տեսանկյունից անհայտ են եղել։

Վարդազարյանը չէր պատասխանել հանձնաժողովի հարցերին՝ հայտարարագրում եղած անհամապատասխանությունների մասով, ուստի հանձնաժողովը մյուս մանրամասները չի հանրայնացնում։ Վերջինս կարգապահական պատասխանատվության հարցով նիստերին չի ներկայացել։

Հիշեցնենք, որ 2019 թվականին ԲԴԽ նախագահի պաշտոնն ստանձնած Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել էին ապրիլին, քանի որ նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու համար: Վարդազարյանն էլ երկու բողոք էր ներկայացրել՝ մեկը իրեն որպես մեղադրյալ ներգրավելու համար, մյուսը՝ քրեական գործ հարուցելու։ Նրա խոսքով՝ երկու դեպքում էլ դատախազությունը հաշվի չի առել ԲԴԽ նախագահի գործառութային անձեռնմխելիությունը, պարզաբանելով, որ քրեական հետապնդումը չի հարուցվել նրա լիազորությունների իրականացման կապակցությամբ։

Առաջին բողոքը՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասով, դատարանը բավարարել է, դատավորը արձանագրել է, որ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր Վարդազարյանին մեղադրյալ ներգրավելուց առաջ հաղթահարել նրա անձեռնմխելիությունը, ինչը չի կատարվել։

Դատարանի այս որոշումը ՀՀ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան: