Էրդողանի կուսակցության խոսնակը սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին և զգուշացրել «զերծ մնալ ագրեսիվ գործողություններից»

Լուրեր

06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
Բոլորը

Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության փոխնախագահ, մամուլի խոսնակ Օմեր Չելիքը սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Մասնավորապես, նա պաշտոնական Երևանին մեղադրել է, իբր, ագրեսիվ քաղաքականության մեջ։

«Հայաստանը չպետք է զբաղվի ինքնախաբեությամբ ու չտրվի այն շրջանակների հռետորաբանությանը, որոնք նրան մղում են սադրանքների՝ նման նրան, ինչը տեղի է ունեցել Ադրբեջանի Քելբաջարի շրջանում (Արցախի գրավյալ Քարվաճառի շրջան)»,- թվիթերյան իր էջում գրել է Չելիքը, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

Չելիքը դատապարտել է ՀՀ-ի գործողությունները, որոնք, իբր, հանգեցրել են սահմանին ադրբեջանցի զինծառայողի մահվան։

«Երևանի ագրեսիվ քաղաքականությունը սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության համար։ Հետևանքների համար նաև պատասխանատվություն են կրում այն ուժերը, որոնք Երևանին մղում են նման գործողությունների։ Այդ ուժերը միանշանակ չեն աջակցի Հայաստանին, երբ տրվի արժանի պատասխան։ Հայաստանի վիճակն ավելի է վատթարանում»,- գրել է Չելիքը։

Նա նաև հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությունը՝ տարածաշրջանի երկրների միջև երկխոսության մեխանիզմի ու համագործակցության։

«Եթե Հայաստանը հրաժարվի իր ագրեսիվ գործողություններից, ապա կկարողանա այս մեխանիզմի մաս կազմել։ Երևանը չպետք է կորցնի այս պատմական հնարավորությունը և համապարփակ գնահատի Թուրքիայի ու Ադրբեջանի առաջնորդների կոչերը։ Հակառակ դեպքում, այս երկրին սպասվում են նոր խնդիրներ։ Հայաստանը չի կարող տարածաշրջանային խաղաղությունը վտանգի տակ դնել»,- գրել է Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակը։
Ի դեպ, «Արդարություն ու զարգացում» կուսակցության պատվիրակությունը, փոխնախագահ Նուման Քուրթուլմուշի գլխավորությամբ, գտնվում է Բաքվում։ Քուրթուլմուշը ևս սպառնացել է Հայաստանին՝ նշելով, թե «Երևանը հույսը չպետք է դնի արտաքին ուժերի», այդ թվում՝ սփյուռքի վրա։

«Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա քննարկումների արդյունքում»,- ասել է նա։

Էմմա Չոբանյան