«Ինֆա» թայֆունը կաթվածահար է արել Շանհայի երթևեկությունը․ 360 000 մարդ է տարհանվել

Լուրեր

06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
Բոլորը

«Ինֆա» մոտեցող թայֆունը կաթվածահար է արել տրանսպորտային հաղորդակցությունը Շանհայում։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, իշխանությունները ստիպված են եղել տարհանել շուրջ 360 հազար մարդու:

«Ինֆա» թայֆունը Չինաստանի հարավարևելյան Չժեցզյան նահանգի ափերին հասել է կիրակի կեսօրին: Օդերևութաբանների տվյալներով ՝ թայֆունը հյուսիս-արևմուտք է շարժվում ժամում 10 կիլոմետր արագությամբ և կիրակի երեկոյան կհասնի Շանհայ: Քաղաքի իշխանությունները նախազգուշացման նախավերջին «նարնջագույն» մակարդակ են հայտարարել։

«Սինհուա» գործակալության տվյալներով ՝ Շանհայը արդեն ցիկլոնի ազդեցության տակ է, քաղաքում քամու պոռթկումները հասնում են յոթ միավորի, փլվել են շուրջ հազար ծառեր, պոկվել են գովազդային վահանակները և կոտրվել շենքերի ապակիները: Սպասվում է, որ գիշերը ուժգին քամին և անձրեւը կուժեղանան:

Իշխանություններն արդեն ափամերձ շրջաններից տարհանել են շուրջ 360 հազար աշխատողների։ Այս պահին տուժածներ չկան։
Քաղաքի երկու միջազգային օդանավակայաններում չեղյալ են հայտարարվել բոլոր չվերթները, փակվել է մետրոն, ինչպես նաև ամբողջությամբ դադարեցվել է արագընթաց գնացքների երթևեկությունը մինչև վաղն ընկած ժամանակահատվածը: