ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Լուրեր

30.01.2026 | 23:08
Պարույր Հովհաննիսյանը փոխնախագահի կարգավիճակով նախագահել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի նիստը
30.01.2026 | 22:52
Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է
30.01.2026 | 22:37
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.01.2026 | 22:24
Հայաստանում Կուբայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
30.01.2026 | 22:10
Քալիֆորնիայի նահանգապետը հայց է ներկայացրել ազգությամբ թուրք պաշտոնյայի դեմ՝ ամերիկահայերի նկատմամբ խտրականության համար
30.01.2026 | 21:55
ՀՀ ԱԳ փոխնախարարը բարձր է գնահատել Հայաստանում ՊԳԿ-ի գործունեությունը
30.01.2026 | 21:42
Մեր երկրների և ժողովուրդների հարաբերությունները բարեկամական են, պատմական են և քաղաքակրթական. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանին
30.01.2026 | 21:28
RSF-ը ժողովրդավարական կառավարություններին կոչ է անում ուժեղացնել ճնշումն Ալիևի վրա ադրբեջանցի բանտարկված լրագրողների հարցով
30.01.2026 | 21:14
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի հետ
30.01.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Պատերազմի սպառնալիք՝ սահմանակից Իրանի դեմ․ վտանգավոր իրավիճակ ՀՀ-ի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.01.2026 | 20:52
Բաքուն ԱՄՆ-ի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորումը, 907 ուղղման չեղարկման հարցը
30.01.2026 | 20:40
Քոչարյանի պնդումը 10 խոշորագույն հարկատուների մասին չափազանցված է
30.01.2026 | 20:27
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
30.01.2026 | 20:14
Իրանը պատրաստ է «անկեղծ» բանակցությունների ԱՄՆ-ի հետ, բայց` ոչ պաշտպանական կարողությունների շուրջ. Արաղչի
30.01.2026 | 20:00
ՔՊ իշխանությունն իր ձախողումների մեջ ՌԴ-ին գտավ որպես մեղավոր․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 24-ին, ժամը 02:14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են «Volkswagen Golf» և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները, առկա է գազի արտահոսք, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Ջ․ Ա․, ծնված 1982 թ.) և «VAZ-2107» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները. գազի արտահոսք չկա։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Պ․-ն (ծնված 1999 թ.) և Շ․ Մ․-ն (ծնված 1993 թ.) հոսպիտալացվել են Չարենցավան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով փակվել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները: