Ադրբեջանցիները կրակում են, սպառնում, գողանում․ ՀՀ-ն պիտի դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ. Արման Թաթոյան

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
-Այս ընտրություններն ինչո՞վ տարբերվեցին նախորդ ընտրություններից: Ձևավորվեց նոր խորհրդարան, գիտեք՝ ինչ քաղաքական ուժեր են անցել ԱԺ: Օմբուդսմենի գրասենյակը, որ նաև, կարելի է ասել, մոնիթորինգ էր անում, ստանում էր ահազանգեր, ընտրությունների ինչպիսի՞ որակ արձանագրվեց: Նոր ԱԺ-ն ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցո՞վ ձևավորվեց, թե՞ ոչ:
-Ընտրությունների առաջին օրից սկսած, երբ դեռ պաշտոնապես քարոզարշավը չէր մեկնարկել, գիտեք՝ հանդիպումներ էին տեղի ունենում տարբեր քաղաքական գործիչների հետ, և մենք այդ պրոցեսը մոնիթորինգի էինք ենթարկում…, հանագործակցում էինք տարբեր պետական և իրավական մարմինների, ԿԸՀ-ի, քաղհասարակության հետ: Մեր աշխատանքի կարևոր ուղղություններից էր լրագրողների և դիտորդների աշխատանքի պատշաճ ապահովումը… Այս ընտրություններում ամենաակնհայտ տարբերությունն այն է, որ շատ մեծ էր անհանդուրժողականությունը, վիրավորանքն ու ատելությունը, որ անթույլատրելի չափերի էին հասնում, և դա ավելի էր բևեռացնում հասարակությանը: Այս ընտրությունները պետք է հիմք ծառայեին համերաշխության համար, ոչ թե նպաստեին վիրավորանքի մթնոլորտի ավելացմանը… Անընդունելի է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ոչ միայն վարչապետի թեկնածուները, այլ նաև քաղաքական պաշտոնյաներն էին այդ նույն արարքները կատարում, դատապարտելի դիսկուրս էր ծավալվում, պաշտոնյաները բացեիբաց հայհոյում էին միմյանց: Հասարակության բևեռեցումն ակնհայտ է, կառավարությունը գլխավոր պատասխանատուն է, որպեսզի այս ամեն ինչը հանդարտվի…
-Այս ընտրությունները կարելի՞ է լեգիտիմ համարել, ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգեր ստանո՞ւմ էիք:
-Տարբեր ահազանգեր ստանում էինք, բայց արդեն կա ՍԴ որոշումը, արձանագրել ենք այդ որոշումը: Իհարկե ՍԴ քննության ընթացքում դիրքորոշումներ հայտնեցին, որոնց հետ համաձայն չեմ, օրինակ, թե ինչ համատեքստում էին իրավապահ մարմինները ներկայացնում ատելության խոսքի տարածումը: Իմ կարծիքով՝ միախառնում էին քաղաքական խոսքի սահմաններն ատելության հետ… Ամեն ինչ պետք է անենք, որ երկրում վերականգնվի համերաշխությունը:
-Ձեզ քննադատում են՝ ասելով, որ հաղորդագրություններում նախընտրական փուլում առանձնահատուկ շեշտում էիք վարչապետի պաշտոնակատարի մասին, իսկ, օրինակ, Քոչարյանի, Վանեցյանի անունը չեք տվել… Գիտակցո՞ւմ էիք, որ ընտրապայքարում կշեռքի նժարը կարող էր փոխվել այս կամ այն թեկնածուի շուրջ՝ հաշվի առնելով նաև ձեր քննադատությունները:
-Նման բան չկա: Իմ հաղորդագրություններում քննադատություն կա նաև վարչապետի մյուս թեկնածուների վերաբերյալ, օրինակ՝ երկրորդ նախագահի վերաբերյալ: Գլխավոր հարցը հետևյալն է՝ ինչ չափանիշ պետք է վերցնի ՄԻՊ-ը, ինձ համար ամենակարևորը վարչապետի թեկնածուներն էին, մարդիկ, ովքեր հավակնում էին երկիր ղեկավարել… Ցանկացած անթույլատրելի երևույթ ՄԻՊ-ի կողմից մշտապես արժանացել է քննադատական գնահատականի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան