Լրիվ նորմալ է. Արարատի մարզպետը` դիրքերում իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը վստահեցնում է՝ իրավիճակը Երասխում նորմալ է:
«Երասխի գյուղապետը, որը վիրավորվել էր 2 օր առաջ, հիմա լավ է զգում իրեն»,- ասաց Թևոյանը:
Հարցին՝ որքան կշարունակվի այս վիճակը, նա արձագանքեց. «Չի շարունակվի: Երբեք ոչ մի բան չի բացառվում, հիմա հանգիստ է»:
Արարատի մարզպետի դիտարկմամբ՝ Երասխում բնակչության մոտ խուճապ չկա: «Խուճապը ձեր՝ լրագրողների մեջ է», – ասաց Թևոնյանը: