Տեղ համայնքի բնակիչներն ահազանգում են՝ խմելու ջուր չունեն

Լուրեր

06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
Բոլորը

Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներն ահազանգում են, որ օրերով խմելու ջուր չեն ունենում։ Համայնքի բնակիչ Մասիս Զեյնալյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ համայնքի առանձին հատվածներում է ջուր լինում միայն, այն էլ՝ հերթով։

«Երեք օրը մեկ՝ մեկ ժամով կամ ունենում ենք ջուր, կամ՝ չէ։ Մեր գյուղը մեծ է, երկու մասի են բաժանել, մի անգամ մի մասին են ջուր տալիս, հաջորդ անգամ՝ մյուս մասին։ Հիմա մեր հերթն անցել է, բայց 4 օր ջուր չենք ունեցել։ Գյուղում ջուրը ապահովող աշխատակցին հարցնում ենք, ասում է՝ ես ի՞նչ մեղք ունեմ, ջուր չեն տալիս։ Գյուղում էլ աշխատանքները շատ են, առանց ջուր չի լինի»,- ընդգծում է բնակիչը։

Նա ասում է՝ դիմել են համայնքապետին, որն էլ ասել է, թե խնդիրը պետք է կարգավորի «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

Մասիսի խոսքով՝ Արմավիրում քարոզարշավի ժամանակ այդ խնդրով դիմել է վարչապետի պաշտոնակատարի օգնական Սուրեն Ղամբարյանին, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել։

Գյուղում նաև ոռոգման ջուր չկա․ բնակիչն ասում է՝ ապրում են գյուղում, բայց կարտոֆիլն ու լոլիկը ստիպված գնում են շուկայից։

Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը մեզ հետ զրույցում ասաց՝ քանի որ գյուղում չկա ոռոգման ջուր, բնակիչների որոշ մասը ծառերը ջրելու համար խմելու ջուրն է օգտագործում։

«Մենք նույն չափաքանակով ջուր ենք ստանում, բայց «Վեոլիա Ջրի» սպասարկման տարածքն է, ինքը պետք է գա, կարգավորի այդ հարցը։ Գյուղը բաժանում են մի քանի հատվածների, որպեսզի ժամաքանակով ջուր հատկացնեն։ Կարգավորիչ դիտահորեր էլ ունեն, որոշներն աշխատում են, որոշները՝ երևի ոչ։ Տարվա այս եղանակին միշտ լինում է ջուր չունենալու խնդիրը»,- նկատեց Շադունցը։

Համայքապետն ընդգծում է, որ խնդիրը կարգավորելու համար նախևառաջ պետք է լուծել ոռոգման ջրի խնդիրը, ըստ այդմ՝ խմելու ջուրը կօգտագործվի իր նշանակությամբ։

Ըստ համայնքապետի՝ խնդիրը կարգավորելու համար նախագիծ է ներկայացրել Կառավարությանը։ Նրա կարծիքով, եթե այդ նախագիծն իրականանա՝ Տեղ համայնքում մոտավորապես 65-70%-ով կլուծվի ջրի հարցը։

«Քիչ առաջ էլ խոսել եմ մարզպետի հետ, քննարկել ենք, մեծ աշխատանք չի պահանջում, վերանորոգման խնդիր է»,- նշեց համայնքապետը։

Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ նաև «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունից, սակայն մեր բազմաթիվ հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

 

Արփի Հակոբյան