Արմեն Չարչյանն ազատ կարձակվի կալանքից

Լուրեր

07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը․ «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց և չհեռանալու մասին  ստորագրությամբ ազատ կարձակվի։

Հիշեցնենք, որ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ Չարչյանի գործով դատավարությունը մեկնարկել է երեկ։ Նիստի սկզբում պաշտպանական կողմը միջնորդեց փոխել պրոֆեսորի խափանման միջոցը։ Ըստ պաշտպան Էրիկ Ալեքսանյանի՝ գործով անցնող բոլոր վկաներն արդեն հարցաքննվել են, տվել ցուցմունքներ, հետևաբար, Չարչյանը, մնալով ազատության մեջ, չի կարող ազդեցություն ունենալ գործով վկաների նկատմամբ։

Մեղադրող դատախազ Մարգարյանն առարկել էր միջնորդության դեմ՝ նշելով, որ դատարանը պետք է անփոփոխ թողնի որոշումը, իսկ ամբաստանյալը՝ մնա կալանքի տակ։ Մեղադրողի համոզմամբ՝ Չարչյանը մեծ հեղինակություն է վայելում, ինչը բարձրացնում է վկաների վրա ներազդելու և քննության ընթացքը փոփոխելու ռիսկը։

Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-ի 4-րդ մասի 2-րդ կետով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը): Ըստ քրեական գործի՝ Չարչյանը, հանդիսանալով «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և քվեարկել ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այլ՝«Հայաստան» դաշինքի օգտին: Վերջինս դաշինքի անդամ և պատգամավորության թեկնածու է։ 

Ռոզա Վարդանյան