2169 ՃՏՊ, 168 զոհ, 3186 վիրավոր. ՀՀ ոստիկանությունը 6 ամսվա վիճակագրություն է ներկայացրել

Լուրեր

06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
Բոլորը

2169 ճանապարհատրանսպորտային պատահար, 168 զոհ, 3186 վիրավոր. սա անցած 6 ամսվա վիճակագրությունն է. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Պատահարների մի մասի դեպքում վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ: Շատերը կշարունակեին ապրել, եթե վարորդներն ալկոհոլ օգտագործելուց հետո ավելորդ ինքնավստահություն չդրսևորեին ու ղեկին չնստեին: Իսկ յուրաքանչյուր փրկված կյանք ձեռքբերում կլիներ:

Ոչ սթափ վարորդներ հայտնաբերելու միջոցառումները պարբերաբար կազմակերպվում են մայրաքաղաքում՝ պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողների, մարզերում՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողների կողմից։ Ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարող անձանց նկատմամբ կիրառվում են տարբեր պատժամիջոցներ։ Օրինակ, տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելն առաջացնում է տուգանքի նշանակում 150 հազար դրամի չափով։ Իսկ եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե վարորդի մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0,5 միլիգրամը, ապա նա 1 տարի ժամկետով զրկվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Եթե վարորդը խուսափում է սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց, ապա նա 2 տարի ժամկետով զրկվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Եթե վարելու իրավունքից զրկված անձը մեքենա վարի դարձյալ ոչ սթափ վիճակում կամ հրաժարվի սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց, ապա արդեն ենթարկվում է քրեական պատասխանատվության։

Վարչաիրավական ու քրեաիրավական հարկադրանքի միջոցները չարիքի դեմ պայքարելու գործիք են, բայց լավագույնը չեն: Փորձը ցույց է տալիս, որ վարորդների մի մասը տուգանվելուց հետո էլ շարունակում է ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարել: Պայքարի լավագույն միջոցը մշտական ինքնահսկումն է, ավելորդ ինքնավստահություն չդրսևորելը, գիտակցելը, որ ոչ սթափ վարորդը պոտենցիալ հանցագործ է: Հարգելի՛ վարորդներ, զգո՛ն եղեք, ալկոհոլ օգտագործելուց հետո մի՛ նստեք ղեկին, խստագույնս պահպանեք երթևեկության անվտանգության այս կարևորագույն պահանջները. դա բխում է բոլորիս շահերից: