Ծեծել են, վառվող ծխախոտը հանգցրել ճակատին. 2 ընկերներին մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Տավուշի մարզային  քննչական վարչությունում շարունակվում է երկու ընկերների կողմից 35-ամյա տղամարդու նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և  ազատությունից ապօրինի զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երկու ընկերները 35-ամյա տղամարդուն ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դիտավորությամբ, 2021թ․ հուլիսի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցի շենքերից մեկի բնակարանում 35-ամյա տղամարդու կողմից ընկերոջ քրոջը նշված բնակարան տանելու համար նրանից վրեժխնդիր լինելու նպատակով, պարբերաբար ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, ձեռքում եղած վառվող ծխախոտը հանգցրել է նրա ճակատին, թզբեխով հարվածել գլխին և թքել դեմքին, ինչի արդյունքում՝ 35-ամյա տղամարդուն պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք և ֆիզիկական ուժեղ ցավ՝ զուգորդված մարմնական վնասվածքներով:

Բացի այդ, 35-ամյա տղամարդու կողմից ոստիկանություն դիմելու նպատակով տնից դուրս գալը խոչնդոտելու համար, ընկերները նրան ապօրինի, կամքին հակառակ զրկել են ազատությունից՝ վերջինիս թույլ չտալով դուրս գալ վերոնշյալ բնակարանից՝ սպառնալով գործադրել կյանքի համար վտանգավոր բռնություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝  երկու ընկերներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: