Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքով՝ ձերբակալվել է 2 անձ

Լուրեր

08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ:

2021թ. հուլիսի 13-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղակայված անշարժ պահակակետից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել  Երևան քաղաքի երկու բնակչի: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել և վերցվել է զգալի չափերով՝ 0,22 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ մյուսի կողմից վարվող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 65 գրամ քաշով թվով 4 փաթեթների մեջ լցված դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև ընդհանուր 102 գրամ քաշով տարայի և փաթեթների մեջ լցված թմրամիջոցի նմանվող զանգված, որոնք առգրավվել են:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով՝ հիշյալ երկու անձինք ձերբակալվել են:

Նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն: Կատարվել են բնակարանների խուզարկություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, այն իրացնող անձի ինքնությունը, հնարավոր հանցակիցների առկայությունը, ինչպես նաև` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ: