«ՊՎԾ-ն առաջարկել էր հեմոդիալիզի պարագաների բնութագիրը փոխել»․ Սանասարյանի գործով հարցաքննվեց «Վանաձոր» ԲԿ-ի տնօրենը

Լուրեր

18.11.2024 | 11:44
Դժվար է բացառել, որ կուլիսային բանակցություններ չկան ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունների միջև. Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:41
Խոսնակը՝ Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին
18.11.2024 | 11:41
Հավաքագրված 18 մլրդ դրամ գումարը դառնալու է նոր ճանապարհ, մանկապարտեզ, կոյուղի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:38
Պաշտոնանկությունները նախընտրական քայլ է. սափրվելն այս արարի մի մասն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:33
Օպերայի շրջակայքի շինությունները, ամենայն հավանականությամբ, քանդելու ենք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:30
Խոսնակը հաստատում է․ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
18.11.2024 | 11:23
Կարեն Անդրեասյանից հետո ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Արմեն Դանիելյանը
18.11.2024 | 11:22
Անգլերենի իմացությունը դպրոցն ավարտող աշակերտների համար առաջնային է․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:14
Անկարան հաստատում է․ Թուրքիան արգելափակել է COP29-ին մասնակցելու մեկնող Իսրայելի նախագահի թռիչքը
18.11.2024 | 11:12
Ֆրանսիայի և Հայաստանի բանակները մասնակցում են Հունաստանում անցկացվող «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.11.2024 | 11:05
Չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներում․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
18.11.2024 | 10:54
Բայդենը թույլատրել է Ուկրաինային ATACMS հրթիռներով հարվածել ՌԴ տարածքի խորքերին
18.11.2024 | 10:43
Աջափնյակ վարչական շրջանը նոր ղեկավար ունի, նախկին ղեկավարը նշանակվել է պոլիկլինիկայի տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 10:22
Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ Փաշինյան
Բոլորը

Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով այսօր շարունակվեց գործով անցող վկաների հարցաքննությունը:

Հիշեցնենք, որ Սանասարյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման համար, իսկ գործով մյուս մեղադրյալ, Սանասարյանի նախկին ենթակա Սամվել Ադյանն էլ, ըստ մեղադրական եզրակացության, մյուս մեղադրյալ՝ Սանասարյանի մեկ այլ ենթակա Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019 թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռք բերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը:

Այսօր դատակոչված էին «Վանաձոր» ԲԿ-ի տնօրեն Վահագն Մկրտչյանը, կենտրոնի տնտեսվարողի հաստիքը զբաղեցնող և գնումները համակարգող Արփինե Պողոսյանը և ծրագրավորող Դավիթ Կարապետյանը։

ԲԿ-ի տնօրեն Մկրտչյանի խոսքով՝ Սանասարյանին միայն դեմքով է ճանաչում, որևէ կոնտակտի մեջ երբեք չի գտնվել նրա հետ։ Փոխարենը, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց օրեր անց հեռախոսազանգ է ստացել մի անձից, որը ներկայացել է ՊՎԾ աշխատակից:

«Հետո իմացա, որ այդ մարդը Գևորգ Խաչատրյանն է։ Նա հեռախոսազրույցի ընթացքում նշում էր, որ մրցույթներ են իրականացնում դիալիզի ֆիլտրների, պարագաների հետ կապված և պետք է բնութագրեր փոխել։ Ես հրաժարվեցի, պատճառաբանելով, որ դրանով համապատասխան կառույցներն են զբաղվում և իմ կողմից հանձնարարվել է այդ գործառույթներն իրականացնել միայն օրենքով։ Նա, այսպես ասած, սպառնալով ասաց, որ առաջիկայում կայցելեն բժշկական կենտրոն։ Ես հասկացա՝ զանգի պատճառն այն էր, որ կան  ինչ-որ խնդիրներ այդ գնումների գործընթացի բնութագրերի հետ և ուզում էին վերացնել դրանք»,- ասաց Մկրտչյանը։

Հարցաքննության ընթացքում անդրադարձ կատարվեց մրցույթին մասնակցող ընկերության հաղթելու շանսերի բարձրացմանը։ Դավիթ Սանասարյանի հարցին ի պատասխան՝ Մկրտչյանը հայտարարեց, որ երբևէ չի եղել ուղղորդում, թե մրցույթում որ ընկերությունը պետք է հաղթի: «Չեմ բացառում, որ նախկինում, գուցե նաև այսօր ինչ-որ խախտումներ եղել են կամ լինում են գնման գործընթացում։ Այս պահի դրությամբ, պարագաների գնի իջեցումը որակի վրա ազդել է։ Հեմոդիալիզի ֆիլտրը շատ մեծ կապ ունի, դրանով բուժում ստացող պացիենտը ավելի երկար կյանք կունենա․ ոչ մի լավ բանի չի հանգեցնի անընդհատ էժանը գնելը»,- ասաց Կարապետյանը։

Գործով անցնող հաջորդ վկան «Վանաձոր» ԲԿ-ում տնտեսագետի և գնումների համակարգողի հաստիքը սպասարկող Արփինե Պողոսյանն է։ Ըստ նրա ցուցմունքի՝ ՊՎԾ-ից ստացված գրության հետ որոշել են չհամաձայնվել և չփոփոխել բնութագիրը։ Արդյունքում՝ մրցույթը կայացել է: «Մենք ստանում էիք «Fresenius Medical Care» ֆիրմայի պարագաներ, քանի որ մեր բժշկական սարքավորումները հենց այդ ֆիրմայինն էին: Հիվանդների քանակով գնումների համակարգողը տալիս է հստակ պահանջը՝ ինչքան է պետք, իսկ բաժանմունքը տալիս է, թե քանի հիվանդ ունի։ Մրցույթը կայացավ և բողոքարկվեց երկու տարբեր ձևերով, սակայն որևէ նշանակություն չունեցավ»,- ասաց վկան։

Նիստի ընթացքում հարցաքննվեց նաև Վանաձորի բնակիչ, մասնագիտությամբ ծրագրավորող Դավիթ Կարապետյանը։ Վերջինս դատարանին հայտնեց, որ կողմերից ճանաչում է մեղադրյալներ Գևորգին և Տարոնին, իսկ Դավիթ Սանասարյանին՝ մամուլից գիտի։

Ըստ ցուցմունքի՝ Կարապետյանը Խաչատրյանի խնդրանքով վեբ-կայքը սերվերի վրա էր գրանցել, սակայն՝ թե ինչ կայք էր և ինչ բովանդակություն ուներ, չի հիշում։

Դատական նիստը հետաձգվեց, քրեական գործի քննությունը կշարունակվի հուլիսի 30-ին։ Հաջորդ նիստին ևս կշարունակվի վկաների հարցաքննությունը։

 

Ռոզա Վարդանյան