Անտեղի քննադատությո՞ւն, թե՞ իրական վտանգ. ինչու է ռուսաց լեզվի հարցն անհանգստացնում հանրությանը

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան նախօրեին հանդես եկավ ԱՊՀ տարածքում միասնական այբուբենի վերադառնալու առաջարկությամբ: Չնայած ռուս պաշտոնյայի առաջարկը վերաբերում է ԱՊՀ այն երկրներին, որոնք կիրիլյան գրերից անցում են կատարել լատինատառին, այնուամենայնիվ Հայաստանում այս առաջարկը լուրջ մտահոգությունների տեղիք տվեց:

Սա թերևս պայմանավորված է այն հանգամանքով, որ Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ են բարձրաձայնում Հայաստանում ռուսաց լեզուն է՛լ ավելի տարածելու անհրաժեշտության մասին:

Ժամանակին էլ մեծ աղմուկ բարձրացավ «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի՝ Հայաստանի Ազգային ժողովում արած հայտարարությունների պատճառով: Ռուսական քարոզչամեքենայի գլխավոր դերակատարը պահանջել էր Հայաստանում ավելացնել ռուսական դպրոցների թիվը և փոխել լեզվի մասին օրենքը:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը թեև համոզված է, որ հայոց այբուբենին որևէ բան չի կարող սպառնալ, այդուհանդերձ ասում է՝ պետք է զգուշանալ ռուս պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններից:

Իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը, մինչդեռ, հակադարձում է՝ ռուս պաշտոնյաները կարող են կարծիք հայտնել, բայց պարտադիր չէ, որ դա վերաբերի Հայաստանին:

Պատգամավորն այդ մտահոգությունները համարում է բարդույթների հետևանք:

Factor.am-ի անդրադադարձը թեմային՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան