Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին

Լուրեր

12.12.2025 | 14:41
Մեսիի տրանսֆերային արժեքը նվազել է
12.12.2025 | 14:30
ԲԴԽ-ն քննում է դատավոր Արշակ Պետրոսյանին պատասխանատվության ենթարկելու հարցը
12.12.2025 | 14:29
Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ
12.12.2025 | 14:18
Հույս ունենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման. Տոկաև
12.12.2025 | 14:07
5 խաղ, 5 գոլ․ «Նոայի» հարձակվողը Կոնֆերենցիաների լիգայի լավագույն ռմբարկուն է
12.12.2025 | 13:58
Բացառությամբ նախագահ Զելենսկու, նրա մարդկանց դուր է գալիս համաձայնագրի նախագիծը. Թրամփ
12.12.2025 | 13:47
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող ԵՄ գնահատման առաջին առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում
12.12.2025 | 13:38
Եթե ​​Ադրբեջանը զորակազմ ուղարկի Գազա, դա կարող է ներքաղաքական հետևանքներ ունենալ. ադրբեջանցի պաշտոնյա
12.12.2025 | 13:27
Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկը՝ աշխարհի առաջնության եզրափակիչում
12.12.2025 | 13:18
Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցը վերացվեց․ փաստաբան
12.12.2025 | 13:07
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ գոհունակությամբ են հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև դրական զարգացումներին
12.12.2025 | 13:05
Անկարգություններ Երևանում․ լեհ 17 երկրպագու է ձերբակալվել
12.12.2025 | 12:56
38-ամյա Ջեյմի Վարդին՝ Ա սերիայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2025 | 12:45
Ժամկետը փոխվեց․ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ավելի վաղ կգործարկվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2025 | 12:41
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Գերմանիայում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ձերդ Գերազանցություն,

խոր ցավով տեղեկացա Գերմանիայի Հյուսիսային Հռենս-Վեստֆալիա և Ռայնլանդ-Պֆալց երկրամասերում ջրհեղեղի հետևանքով տասնյակ զոհերի և վիրավորների մասին:

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին։ Կիսելով այս ծանր վիշտը՝ մաղթում եմ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Վստահ եմ, որ Գերմանիայի կառավարությանը կհաջողվի կարճ ժամանակահատվածում հաղթահարել այս դժվարին փորձության հետևանքները»։