Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել է 15-րդ համերգաշրջանը

Լուրեր

15.12.2025 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
Բոլորը

Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված համերգով hուլիսի 15-ին ամփոփվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (ՀՊՍՆ) 2020-2021 համերգաշրջանը։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Միրզոյանի՝ Սիմֆոնիան գոսերի և լարային նվագախմբի համար (գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի) և «Շուշանիկ» քնարական պատկերը։ Կատարումներն ուղեկցվում էին Էդվարդ Միրզոյանին անդրադարձող տեսանյութերով։

ՀՊՍՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ նվագախմբի 15-րդ համերգաշրջանի փակման երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել նաև 15-ամյա դաշնակահար Դմիտրի Իշխանովը՝ ներկայացնելով Լյուդվիգ վան Բեթհովենի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը։ Պատանի դաշնակահարի՝ բեթհովենյան կոնցերտի մեկնաբանությունը մեծ ընդունելության արժանացավ երաժշտասերների կողմից։

«Ինչպես ինքը՝ մենակատարն է ասում, Բեթհովենի ստեղծագործությունները գրված են մտքի համար, քանի որ դրանք տրամաբանորեն են մտածված։ Այդ տրամաբանությանն Իշխանովն իր կատարմամբ միաձուլում էր մեծ հուզականություն, գեղեցիկ նրբերանգներ։ Դմիտրի Իշխանովի կատարումն աչքի էր ընկնում աննկարագրելի խորությամբ, հստակությամբ և մաքրությամբ, ինչը մեծապես հուզեց ունկնդրին. լեփ-լեցուն դահլիճը չէր թողնում դաշնակահարին հեռանալ բեմից։ Դմիտրի Իշխանովը ներկաներին նվիրեց ևս երկու կատարում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը շնորհակալություն են հայտնում երաժշտասեր հանրությանը նվագախմբի 15-ամյա ուղին միասին անցնելու համար։

ՀՊՍՆ-ից հայտնում են, որ, համերգային գործունեությունից զատ, նվագախումբն այս համերգաշրջանի ընթացքում շարունակել է հայ երաժշտական ժառանգության արժեքավոր ստեղծագործությունների ձայնագրման և վտանգված պարտիտուրների թվայնացման աշխատանքները։ Բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում։ Դժվարություններով լի համերգաշրջանը հաղթահարելու համար նվագախմբին մեծ աջակցություն են ցուցաբերել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, բազմաթիվ հավատարիմ գործընկերներ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին աջակցության համար։