ՍԴ-ն 1 օր ունի որոշում կայացնելու համար

Լուրեր

08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
Բոլորը

Վաղը՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում կայացնելու վերջին օրն է։ Սահմանադրական դատարանը պետք է որոշի կա՛մ ընտրության արդյունքները թողնել անփոփոխ, կա՛մ անվավեր ճանաչել դրանք, կա՛մ անվավեր ճանաչել և սահմանել մանդատների ճանաչման նոր կարգ, կա՛մ անվավեր ճանաչել և նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։

Արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով դատավարությունը Սահմանադրական դատարանում մեկնարկել էր հուլիսի 9-ին: Վեց օր շարունակ դատավարական կողմերի ելույթները լսելուց հետո, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարարել էր, որ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Նիստի վերջում՝ Դիլանյանը խոստացել էր որոշման հրապարակման օրվա և ժամի մասին լրացուցիչ հայտնել, սակայն այս պահի դրությամբ՝ դեռևս որևէ տեղեկություն չկա։

Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» ազգային քրիստոնեական և «Հայոց հայրենիք» կուսակցություններն ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկել են հուլիսի 2-ին ՍԴ ներկայացված դիմումներով։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել 12 կետանոց դիմումով` 109 ընտրական տեղամասերի վերաբերյալ, ընտրողների շուրջ 88 000 ձայների շուրջ, որոնցից 4000-ի դիմաց, ըստ դաշինքի անդամների, ընտրողների ցուցակում բացակայում են ստորագրությունները․

Մոտ 66 հազար ընտրողների քվե կամ 7 մանդատ ստացած «Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարել էր, որ իրենց պատրաստած դիմումում անդրադարձել են վարչական ռեսուրսի օգտագործմանը, զինվորականների ուղղորդմանը, արդար և մրցակցային ընտրական պահանջները օրենքով նախատեսված խախտմանը և այլն։

Ըստ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության՝ ոտնահարվել են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները՝ ազատությունը և հավասարությունը․ Իսկ «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացրած դիմումը վերաբերել է միայն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելուն։

Բարձրագույն ատյանը որոշել էր միավորել 4 դիմումները և քննել մեկ ընդհանուր դատական գործընթացում։

Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավված էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ Դատախազությունը, Ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեփական դիմումի հիման վրա ներգրավվել էր որպես երրորդ անձ: