Շանթ Սարգսյանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլում է

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում կայացան առաջին տուրի երկրորդ փուլի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից կանանց պայքարում երկրորդ հաղթանակը տոնեց և երկրորդ փուլ դուրս եկավ Էլինա Դանիելյանը: Տղամարդկանց պայքարում Շանթ Սարգսյանը կրկին հաղթեց Կոլումբիայից իր մրցակցին և հաջորդ փուլում է:Թայ-Բրեյքում իր ուժերը կփորձեն Հովհաննես Գաբուզյանն, ում մրցակիցը Ֆրանսիայից Բիլել Բելաչեն է, ինչպես նաև Հայկ Մարտիրոսյանը: Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը պայքարի մեջ կմտնեն երկրորդ փուլից:

Ռեկորդային թվով հայ շախմատիստներ Հայաստանն այս տարի ներկայացնում են աշխարհի գավաթի խաղարկությունում: Տղամարդկանց խաղարկությունում Հայաստանը ներկայացնում են 5 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը։ Նշենք, որ այս թիվը ռեկորդային է Հայաստանի համար։ 2005 թվականից անցկացվող աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մասնակիցների թիվն առավելագույնը եղել է 4։

Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը։

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին: