Մասիսի քաղաքապետի եղբայրը կալանավորվել է

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, հուլիսի 8-ին երկու ամսով կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին և 5-րդ կետերով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձանց օգտագործելով): Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեց  ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Խոսնակի հաղորդմամբ՝ Համբարձումյանը փոխկապակցված է շղթայական և կազմակերպված մարմնավաճառության գործի հետ:

Վերջինը, ըստ մեղադրանքի, ոչ թե անմիջական կապ է ունեցել կանանց պոռնկության գործում ներգրավվելու գործընթացի մեջ, այլ նույն գործում խնդիրներ առաջանալու դեպքում դրանք լուծել է, ինչի դիմաց ստացել է գումար մարմնավաճառների ստացված հոնորարներից:

Հիշեցնենք՝ Գոռ Համբարձումյանն անցնում է նաև մեկ այլ քրեական գործով: Նրան մեղադրանք է առաջադրված նաև զանգվածային անկարգությունների և խուլիգանության հոդվածով։ Համբարձումյանը 2018 թվականի հեղափոխության օրերին Երևանի Կորյուն-Հերացի խաչմերուկում փողոց փակած քաղաքացիներին հայհոյել էր, ինչպես նաև փորձել բռնի ուժով դուրս հանել փողոցից՝ հարվածներ հասցնելով նրանց:

Ռոզա Վարդանյան