Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը երկու ամսով կալանավորվեց

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանը երկու ամսով կալանավորվեց։ Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308 րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Փաստաբան Երեմ Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ թեև իր պաշտպանյալի ձերբակալումը բողոքարկվել էր դատարանում և ապօրինի ճանաչվել, այնուամենայնիվ, Զաքարյանը կալանավորվել է։

Ավելի վաղ պաշտպանը հայտարարել էր, որ նախկին քաղաքապետի նկատմամբ պետական մարմիններն ակնհայտ ապօրինի համագործակցված գործողություններ են իրականացնում։

Նշենք, որ սա նախկին քաղաքապետին առնչվող քրեական գործերից միայն մեկն է։ Դրանցից մեկը «ԱրմենՏել»-ի շարժական կապի բջջային կայանի վարձակալման հարցին էր վերաբերում, Զաքարյանը մեղադրվում էր համայնքային բյուջեին 3,5 միլիոն դրամի վնաս հասցնելու համար։

Մեղրիի նախկին քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել օրեր առաջ։ Զաքարյանը «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու է, հայտարարել էր, որ մանդատը վերցնելու է և խորհրդարան գնա։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրեր առաջ բավարարել էր Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելուն համաձայնություն տալու մասին Դատախազության միջնորդությունը:

Ռոզա Վարդանյան