Թիֆլիսի հայ թատրոնը նաև Ջավախքի հանդիսատեսով պետք է պահվի. Ադամյանցիները հյուրախաղերով Ջավախքում են․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Մեկնարկել է Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի հյուրախաղերը Ջավախքում, գրում է Aliq.ge-ն։

Այսօր դերասանախումբը հանդիպել է Հեշտիայի հանդիսատեսին` բացօթյա համերգի շրջանակում:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն Ալիքի հետ զրույցում ասել է, որ թատրոնի գերխնդիրը հայաշատ գյուղերում մշտապես ներկա լինելն է, քանի որ Թիֆլիսի հայկական թատրոնը պետք է պահվի` ելնելով Ջավախքի հանդիսատեսից. «Թիֆլիսի հայկական թատրոնը միայն Թիֆլիսի հանդիսատեսի համար չէ: Դրա համար ենք այս տարբերակն ընտրել: Քանի որ դահլիճում խաղալ թույլ չի տրվում, բացօթյա ենք ներկայանում` ուրախ զվարճալի ծրագրով: Հետագայում, երբ այս հիվանդությունն անցնի, հաճախ ենք գալու, որ հանդիսատեսը թատրոնի կարոտ չլինի»:

Բայանդուրյանն ասել է, որ կանոնավոր խաղացանկի անցնելուց հետո Թբիլիսիի հայկական դրամատիկականը Ջավախքում տարեկան 12 ներկայացում է խաղալու:

Նա նաև բոլորին հրավիրել է թատրոնի նորացված շենքի բացմանը: Հիշեցնենք` շենքը զրոյից կառուցվել է «Քարթու» հիմնադրամի ամբողջական ֆինանսավորմամբ: Մի քանի ամիս անց նախատեսվում է շահագործել:

Լուսանկարները` Հեշտիայից