Սպիտակում մեկնարկել է UPSHIFT միջազգային ծրագիրը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Այսօր Սպիտակում մեկնարկել է դեռահասների զարգացման և համայնքային ներգրավածության խթանման «UPSHIFT Սպիտակ» ծրագիրը։ Այն Հայաստանում առաջին անգամ փորձարկվել է Գյումրիում՝ 2019 թվականի դեկտեմբերին, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից։

Այս ծրագիրն իրագործվում է աշխարհի տարբեր երկրներում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի երիտասարդների զարգացման ծրագրերի պատասխանատու Հասմիկ Ալեքսանյանի տեղեկացմամբ, ծրագրի ընդհանուր արժեքը 20 հազար դոլար է, այն նպատակ ունի բարձրացնել երիտասարդների ներգրավածությունը համայնքների խնդիրների լուծման ու զարգացման հարցում։

«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանի տեղեկացմամբ էլ, «UPSHIFT Սպիտակ» ծրագրին մասնակցում են 12-18 տարեկան պատանիներ, որոնք ընդգրկված են ոչ միայն Սպիտակ համայնքնից, այլ հարակից գյուղական բնակավայրերից։ 10 թիմեր կներկայացնեն գաղափարներ, որոնցից կընտրվեն հինգը ու յուրաքանչյուրին կտրամադրվի 120 հազար դրամ իրագործման համար։

«Պատանիներն առաջ են քաշում այնպիսի գաղափարներ, որոնք իրենց անհանգստացնում են․ օրինակ՝ խաղահրապարակների, գրադարանների, ժամանցային վայրերի պակասի։ Մասնավորապես՝ կարող եմ նշել աուդիո գրադարանի ստեղծումը, գրադարան-սրճարանի, ֆուտբոլի դաշտի բարեկարգումը, փորձում են էկո-գրիչներ պատրաստել, ինչը հետագայում կդառնա ձեռնարկատիրական գործունեություն և դպրոցին ֆինանսական առումով կապահովի»,- ասաց Արթուր Նաջարյանը։

 

Արմիկ Մովսիսյան