Ֆրանսիայում անհայտ անձը դանակահարել է երկու մարդու
Ֆրանսիայի Սենա եւ Մարինա դեպարտամենտում գտնվող առևտրի կենտրոնում անհայտ անձը դանակով երկու մարդու է վիրավորել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով BFM հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով ՝ միջադեպը տեղի է ունեցել բջջային հեռախոսների խանութում ՝ հարձակվողի և վաճառողի միջև վիճաբանության հետևանքով:
Չարագործը լուրջ վնասվածք է հասցրել վաճառողին և ևս մեկ տղամարդու, որը փորձել է միջամտել։ Նշվում է, որ տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը Twitter-ում գրել է, որ հարձակվողը ձերբակալվել է ։