Նիգերիայում ավազակները սպանել են հինգ գյուղերի 35 բնակիչների

Լուրեր

08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Զամֆարա նահանգում ավազակային հարձակումների շարքի հետևանքով առնվազն 35 մարդ է զոհվել: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Մոհամեդ Շեհուին։

«Հինգ գյուղերում 35 մարդ է սպանվել», – նշել է Շեհուին: Նրա խոսքով ՝ ավազակները զբաղվել են կողոպուտներով և մարդկանց առևանգումներով։

AFP-ն ներկայացնում է ականատեսների վկայությունները, որոնց համաձայն՝ հարձակումները կատարվել են հուլիսի 8-ին, իսկ զոհվածների ընդհանուր թիվը հասնում է 43-ի:

Իր հերթին, Նիգերիական Premium Times թերթը նշում է, որ գյուղերի վրա հարձակումները տեղի են ունեցել Զամֆարա նահանգի Ֆարու օկրուգում այն բանից հետո, երբ տեղի բնակիչները հուլիսի 7-ին սպանել են երկու ավազակների, որոնք նրանց սպառնացել են զենքով: Հուլիսի 9-ին Reuters գործակալությունը հայտնել էր, որ ավազակները հարձակվել են Ֆարու քաղաքի վրա և սպանել 45 բնակչի։

Նիգերիայում արդեն երկրորդ տարին է, ինչ խաղաղ բնակիչների վրա ավազակախմբերի հարձակումների թվի զգալի աճ է նկատվում:

Հանցագործները սպանում են մարդկանց, պատանդ են վերցնում փրկագին ստանալու համար, առևանգում անասուններին, վախեցնում բնակիչներին։

Իշխանությունները ստիպված են գործի դնել ոստիկանության հատուկ ջոկատներն ու բանակային ստորաբաժանումները։ Ստեղծվում են նաև տեղի աշխարհազորի ջոկատներ։