Իսահակյան գյուղից ևս երկու կանանց սիբիրյան խոցով տեղափոխել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում ավելացել է սիբիրյան խոց հիվանդությամբ վարակված անձանց թիվը։

Հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը Factor.am-ին տեղեկացրեց, որ երկու օր առաջ Անի խոշորացված համայնքի Իսահակյան գյուղից, որտեղ տարածված է սիբիրյան խոցը, ևս երկու կանանց տեղափոխել են ինֆեկցիոն հիվանդանոց։

Հիշեցնենք, որ այս գյուղից ութ հոգի բուժվում էին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանք մսի մորթով ու մշակմամբ զբաղված անձինք էին։

«Երկու օր առաջ հիվանդանոց տեղափոխված երկու կանայք միսը գնել են իրենց հարևանից, մշակել են, վարակվել են, սակայն հիվանդանոց դիմելու փոխարեն, տանը զբաղվել են ինքնաբուժությամբ, այդ պատճառով էլ ձեռքերի վերքերը խորացել են, այտուցվել։ Այժմ  նրանց վիճակը կարելի է գնահատել միջին ծանրության։

Իսահակյան գյուղից մեզ մոտ բուժվող հիվանդներից երկուսին դուրս ենք գրել հիվանդանոցից։ Հիմա բուժվում է 8 հոգի»,- ասաց Աստղիկ Բեյբությանը։

Հիշեցնենք, որ սիբիրյան խոցի տարածումից, մանր ու խոշոր եղջերավոր անասունների անկումից մեկ օր անց գյուղի տարեց անասնաբույժը ինքնասպանություն էր գործել՝ անասնագոմում կախվելով։

Շիրակի մարզի քննչական վարչությունում քննվում են երկու տարբեր քրեական գործեր, մեկը՝ գյուղի անասնաբույժին ինքնասպանության հասցնելու փաստով, մյուսը՝  անասնաբուժական կանոնները և բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարելու համար հաստատված կանոնները խախտելու։

Պարզվում է՝ այս գյուղում պատվաստումներ ընդհանրապես չեն եղել․ ինքնասպանությունից մեկ օր առաջ պատվաստանյութի ողջ խմբաքանակը Սննդի անվտանգության տեսչական մարմնի  տեսուչները հայտնաբերել էին անասնաբույժի տան սառնարանում։

Այս մասին իր հարցազրույցներում հայտարարել է Սննդի անվտանգության տեսչական մարմնի  ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Արմիկ Մովսիսյան