Սպանության փորձ՝ խանդի շարժառիթով

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խանդի շարժառիթով կատարված սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Արմավիր քաղաքի 1972թ. ծնված բնակիչը դեռևս 1994 թվականից  մտերիմ հարաբերությունների մեջ գտնվել նույն քաղաքի բնակչուհու հետ:

Քննության տվյալներով՝ տղամարդը, կասկածելով, որ վերջինս կարող է մտերիմ հարաբերություններ ունենալ նաև այլ տղամարդու հետ, իր կասկածները փարատելու նպատակով, 2021թ․մարտի 1-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, գնացել է կնոջ տան մոտ և սպասել  նրա վերադարձին։

Երբ նա վերադարձել է, տղամարդը, օգտվելով դռան չկողպված լինելու հանգամանքից, նրա հետևից մուտք է գործել տան բակ, բացել է մուտքի դուռը և աննկատ, ապօրինի մուտք է գործել տուն ու թաքնվել ննջասենյակում։

Այնուհետև մոտեցել է հյուրասենակի բազմոցին կիսապառկած վիճակում գտնվող կնոջը և խանդի հողի վրա, կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, հեռախոսի մալուխով խեղդելու միջոցով փորձել է սպանել նրան. կինը կորցրել է գիտակցությունը, իսկ տղամարդը, մտածելով, որ նա մահացել է, դադարեցրել է իր գործողությունները՝ իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չհասցնելով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 147-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է և, քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: