Լիբանանում կործանված ինքնաթիռի օդաչուն հայ էր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Լիբանանում աղետի ենթարկված ինքնաթիռի օդաչուն հայ էր՝ Ջորջ Շիրիքջյանը։ Այս մասին հայտնում է «Արևելք»-ը։
Նշվում է, որ Open Sky Aviation ընկերությանը պատկանող օդանավում, որը նախատեսված է ներքին չվերթների համար, երկու ուղևոր է եղել՝ Ժոել Մուսան և Ժադ Մուսան։
Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել Լիբանանի Ղոսթա լեռնային շրջանում։ Օդանավը բախվել է լեռան ու կործանվել։
Դեպքի վայր են ժամանել Քաղաքացիական պաշտպանության ծառայության ներկայացուցիչների, հետաքննություն է սկսվել։