ՌԴ քաղաքացին, որին Բաքուն մեղադրում է պատերազմում հայերին աջակցելու մեջ, հավաքագրվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից

Լուրեր

08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
Բոլորը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում նախօրեին ընթանում էր ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով հերթական դատական նիստը։ Նշենք, որ Ադրբեջանը Դուբակովին մեղադրում է Արցախյան պատերազմում հայկական կողմից մասնակցելու մեջ ու նրան «վարձկան» համարում։

Հերթական նիստում, սակայն, մի շարք ուշագրավ հայտարարություններ են հնչել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս նիստում ընթերցվել է Դուբակովի նախաքննական ցուցմունքը։

Նա, մասնավորապես, նշել է, որ հաշվի առնելով այն, որ ունի հայկական արմատներ, հայրն ազգությամբ հայ է, հետաքրքրվել է Հայաստանում ՈՄԱ կազմակերպությամբ, որը, իբր, «մարտիկների է պատրաստել՝ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների դեմ կռվելու համար»։

Դուբակովը 2018 թվականին եկել է Հայաստան, անցել զինվորական պատրաստություն, իսկ հետագայում իրեն ուղարկել են Շուշի, Ստեփանակերտ ու այլ շրջաններ։ 2019թ․ նա կրկին եղել է Հայաստանում ու Արցախում։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ այս տարի հունվարի 14-ին նա Թուրքիայից ժամանել է Բաքու՝ իբր ահաբեկչական գործողություն իրականացնելու համար, սակայն ձերբակալվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից։

Նշենք, որ Բաքուն ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովի նկատմամբ քրեական գործ է հարուցել 214․-3․1 (ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում), 218․2 (մասնակցություն հանցավոր կազմակերպությանը, խմբավորմանը), 318․2 (պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով։ Նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։

Դատական նիստում հարցաքննվել են նաև վկաները, որոնք ականատես են եղել Դուբակովի ձերբակալությանը։ Նրանք նշել են, որ ՌԴ քաղաքացու մոտ պայուսակ է եղել, որում եղել են հայերեն ու ռուսերեն լեզուներով գրություններ, ինչպես նաև հեռախոս։ Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ հեռախոսի ստուգման արդյունքում «Արցախյան» անունով կոնտակտ է հայտնաբերվել, որի հետ Դուբակովը կապի մեջ է եղել։ Բացի այդ, Դուբակովը զանգահարել է ոմն Արտյոմի, Սամիր Միրզոյանի ու Զարյանի։

Դատական նիստում ինքը՝ Դուբակովը, հերքել է բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ դրանք շինծու են։ Դուբակովն ասել է, որ խոստովանական ցուցմունք է տվել ճնշումների պատճառով։

Նա հայտարարել է, որ 2018 թվականին Բելառուսում հավաքագրվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և այցելել Արցախ հենց նրանց հանձնարարությամբ։ Դուբակովի խոսքով՝ 2021 թվականի հունվարին իրեն կանչել են Բաքու՝ դրամական պարգևատրման և նոր հանձնարարություններ տալու համար, սակայն ձերբակալել են։

«2018 թվականին ինձ համագործակցության մեջ ներգրավեցին Ադրբեջանի հատուկ ծառայությունները։ Այդ համագործակցության շրջանակում ես առաջադրանքներ էի կատարում, այցելել եմ Հայաստան ու Ղարաբաղ»,- Դուբակովի խոսքերն է մեջբերում Meydan TV-ն։

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին։ Նշվում է նաև, որ հետաքննության փուլում ՌԴ հյուպատոսական ծառայության աշխատակիցներին թույլատրել են այցելել Դուբակովին։ Բացի այդ, դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները հետևել են դատավարության ընթացքին։

Кавказский Узел-ն էլ իր հերթին փորձել է պաշտոնական մեկնաբանություն ստանալ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանությունից, սակայն չի հաջողվել։

Էմմա Չոբանյան